ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել  Էփշտեյնի հետ կապերի սկանդալի պատճառով

Լուրեր

04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
Բոլորը

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնն աշխատանքից ազատվել է  մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապի մասին նոր բացահայտումներից հետո, գրում է  NBC News-ը։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խնդրել է իր արտաքին գործերի նախարարությանը հետ կանչել Մանդելսոնին՝ ասելով, որ վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ նրա հարաբերությունները ժամանակին դատապարտված սեռական հանցագործի հետ ավելի խորն են, քան նախկինում հայտնի էր։

Մանդելսոնը Լեյբորիստական ​​կուսակցության վետերան քաղաքական գործիչ է, որը կարևոր դեր է խաղացել կուսակցության հաջողության գործում նախկին առաջնորդ Թոնի Բլեերի օրոք, քննադատության  թիրախ է դարձել Էփշտեյնի հետ իր հարաբերությունների պատճառով, այն բանից հետո, երբ լույս է տեսել ծննդյան օրվա գիրք, որը ներառում էր նամակ, որը, ենթադրաբար, ուղարկվել էր այժմյան դեսպանին, որտեղ Էփշտեյնը նկարագրվում է որպես «իմ լավագույն ընկեր»։

Սթարմերը աջակցել էր Մանդելսոնին, որը կարիերային դիվանագետ չէ,  նշանակվել էր իր քաղաքական հմտությունների և Վաշինգտոնում կապերի համար, սակայն փոխել էր իր դիրքորոշումը իր կուսակցության կողմից աճող ճնշման պայմաններում։

«Հաշվի առնելով Փիթեր Մանդելսոնի կողմից գրված էլեկտրոնային նամակներում առկա լրացուցիչ տեղեկությունները, վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարարին հետ կանչել նրան դեսպանի պաշտոնից», – ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ․

«Էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ Փիթեր Մանդելսոնի և Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունների խորությունն ու ծավալը էապես տարբերվում են նրա նշանակման պահին հայտնի եղածից»։

Նախարարությունը հայտարարել է, որ Մանդելսոնի պնդումը, թե Էփշտեյնի առաջին դատավճիռը սխալ է եղել և պետք է բողոքարկվի, «նոր տեղեկատվություն» է։ «Հաշվի առնելով սա և Էփշտեյնի հանցագործությունների զոհերին՝ նա անհապաղ հետ է կանչվում իր դեսպանի պաշտոնից», – ասվում է հայտարարության մեջ։

Չորեքշաբթի օրը բրիտանական Sun-ին  տված հարցազրույցում Մանդելսոնն ասել է, որ ինքը «խորը կարեկցանք է զգում այն ​​մարդկանց, այն կանանց նկատմամբ, ովքեր տուժել են իր վարքագծի և իր անօրինական հանցավոր գործունեության հետևանքով»։

«Ես խորը ափսոսանք եմ զգում ոչ միայն այն բանի համար, որ առաջին անգամ հանդիպեցի նրան, այլև որ շարունակեցի նրա հետ կապը և ընդունեցի այն ստերը, որոնք նա ինձ և շատ ուրիշների տալիս էր», – ասել է նա՝ Էփշտեյնին անվանելով «խարիզմատիկ հանցագործ ստախոս»։

Հիշեցնենք, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի մեջ։ Հետաքննության տվյալներով՝ գործարարը սեռական ծառայություններ է ստացել անչափահաս աղջիկներից և «տրամադրել» դրանք ազդեցիկ մարդկանց։ 2019 թվականին Էփշտեյնը մահացել է բանտախցում՝ դատավարությանը սպասելիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝  նա ինքնասպան է եղել։

Օրերս էլ ԱՄՆ-ում  դեմոկրատները հրապարակել էին Էփշտեյնին ուղղված բացիկը, որը ըստ կոնգրեսականների, ուղարկել է Դոնալդ  Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի