Դեմոկրատները հրապարակել են Էփշտեյնին ուղղված բացիկը, որը ըստ կոնգրեսականների, ուղարկել է Թրամփը

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են 2008-ին մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված Ջեֆրի Էփշտեյնին 50-ամյակի կապակցությամբ ուղարկված շնորհավորական բացիկը, որը, ըստ նրանց, ստորագրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էփշտեյնի ժառանգությունը կառավարող  փաստաբաններն անցյալ ամիս հանձնել են Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը։ Հանձնաժողովի դեմոկրատները երկուշաբթի օրը նամակի պատճենը հրապարակել են X սոցցանցում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նամակի վրայի ստորագրությունը Թրամփինը չէ։ Հուլիսին, երբ Wall Street Journal-ը առաջին անգամ հայտնել էր  գրառման  գոյության մասին, Թրամփը պատմությունն անվանել էր «խաբեություն» և ասել, որ ինքը նման բան չի գրել։

Թրամփը զրպարտության հայց է ներկայացրել թերթի, հոդվածի հեղինակների, թերթի հրատարակչի և դրա ղեկավարության, ինչպես նաև WSJ-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոկի դեմ։

«Նախագահ Թրամփը չի նկարել այդ նկարը և չի ստորագրել այն», – երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ «Նախագահ Թրամփի իրավաբանական թիմը ագրեսիվորեն կշարունակի դատական ​​գործընթացը»,- ասել է նա։

Բացիկում գրված է. «Շնորհավոր ծնունդդ, և թող յուրաքանչյուր օր դառնա հրաշալի  գաղտնիք»։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թեյլոր Բուդովիչը երկուշաբթի օրը X-ում հրապարակել է ԱՄՆ նախագահի ստորագրության մի քանի նմուշ՝ հավելելով, որ նամակի վրա ստորագրությունը կեղծ է և կրկին մեղադրել WSJ-ին զրպարտության մեջ։

Լրատվամիջոցը գրել էր, որ նամակը Էպշտեյնի ծննդյան շնորհավորանքների ալբոմի մի մասն է նրա ընկերների կողմից։ Ալբոմը 2003 թվականին պատրաստել է նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելը։

Թրամփն ու Էփշտեյնը երկար տարիներ մտերիմ են եղել, բայց 2000-ականների կեսերին, ինչպես ասել է Թրամփը, նրանք վիճաբանել են։

Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի մեջ։ Հետաքննության տվյալներով՝ գործարարը սեռական ծառայություններ է ստացել անչափահաս աղջիկներից և «տրամադրել» դրանք ազդեցիկ մարդկանց։ 2019 թվականին Էփշտեյնը մահացել է բանտախցում՝ դատավարությանը սպասելիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝  նա ինքնասպան է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի