Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլ նաև բարձրացնենք հարցին առնչվող հանրային իրազեկվածությունը. ՄԻՊ

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է «Շնորհավոր, աղջիկ է»` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ֆիլմի պրեմիերային և հանդես եկել բացման խոսքով։

««Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար մտահոգիչ խնդիր՝ չնայած դրա դեմ պայքարին ուղղված առանձին քայլերին։

«Չնայած ձեռնարկված քայլերին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դեռևս մարտահրավեր են մարդու իրավունքների և գենդերային հավասարության երաշխավորման տեսանկյունից։ Պատճառները տարբեր են․ սեռով պայմանավորված կարծրատիպերը, տղա ունենալու գերակայող նախապատվությունը, ընտանիքի ներսում առկա և միջավայրային ճնշումները և այլն։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ մեր շուրջը բազմաթիվ մարդիկ են ապրում, ովքեր բախվում են նշված խնդրին, ում ճակատագրերի վրա այդ երևույթը լուրջ ազդեցություն է ունենում: Փաստն այն է, որ մենք հաճախ չենք նկատում այս մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները: Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլ նաև բարձրացնենք հարցին առնչվող հանրային իրազեկվածությունը և ցույց տանք խնդիրը որևէ կերպ վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն: Այս համատեքստում մեծ է նման նախաձեռնությունների դերը»,-ասել է Անահիտ Մանայանը:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին և Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

«Հուսով եմ, որ այն կդառնա կանխարգելիչ ազդակ և յուրաքանչյուրի համար խորհելու առիթ։ Մաղթում եմ բոլորին բովանդակալից կինոդիտում»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղրոդագրությունում։