Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել են Ռուսաստանի 34 քաղաքացիներ՝ կանայք։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 23-ին Անկարայի «Մաքսիմ», «Հավանա» և «Ֆոլիբերժեր» գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած ստուգումների ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի 34 քաղաքացի կանայք։ Թուրքիայի իշխանությունները որպես ձերբակալության պատճառ նշում են բարոյականության և հասարակական անվտանգության կանոնների խախտումները»,- հայտնել են դեսպանատնից։

The Insider-ը գրում է, որ կանանց տեղափոխել են Անկարայի «Աքյուրութ» արտաքսման կենտրոն։ Ռուսաստանի դեսպանատան տեղեկություններով՝ նրանց հետագա ճակատագիրը կորոշի դատարանը։

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ կանանց բջջային հեռախոսներն առգրավվել են, սակայն նրանց հնարավորություն է տրվել կապ պահպանել հարազատների հետ՝ քաղաքային հեռախոսակապի միջոցով։

Միևնույն ժամանակ, Baza  տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ գիշերային ակումբներում իրականացված նույն ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 աղջիկ, որոնց մեծ մասը ԱՊՀ երկրներից են։ Ձերբակալված ռուսաստանցի կանանցից մեկի ընկերուհու խոսքով՝ աղջիկներին աշխատանքի էին հրավիրել որպես պարուհիներ, երգչուհիներ կամ դիջեյներ, սակայն հետագայում նրանցից պահանջել էին նաև հանդես գալ որպես «կոնսումատորներ», այսինքն՝ ժամանակ անցկացնել ակումբների հյուրերի հետ՝ խրախուսելով նրանց ավելի շատ գումար ծախսել։

Baza-ի տեղեկություններով՝ Թուրքիայի ոստիկանությունը կանանց մեղադրում է մարմնավաճառության մեջ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի