Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը ստորագրել են համագործակցության ծրագիր

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին:

Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության առկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին: Շեշտվել է երկկողմ մշակութային կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը՝ որպես հազարամյակների պատմություն ու հարուստ մշակույթներ ունեցող ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու կարևոր գործոն։

Նախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ արձանագրել է վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև ակտիվ փոխգործակցությունն ու համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, որը թույլ է տալիս նոր շունչ հաղորդել հայ-չինական մշակութային երկխոսությանը:

Նախարար Սուն Յելին նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծել հայ և չինացի զբոսաշրջիկների համար՝ դարձնելով մշակութային զբոսաշրջությունն ավելի դինամիկ և հասանելի։

«Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում փորձի և գիտելիքի տարածման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելին ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների միջև: