Որքան գումար է պետբյուջեից ծախսվել ԱԺ դահլիճների վերանորոգման և նոր կահույքի ձեռքբերման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

50 միլիոն 988 հազար դրամ․ ըստ պայմանագրի՝ այսքան գումար է նախատեսվում Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճի, Փոքր դահլիճի և կից նախասրահի վերանորոգման աշխատանքների համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետգնումների էլեկտրոնային համակարգում օգոստոսի 26-ին հանրայնացված պայմանագրից։

Խորհրդարանի կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման՝ դահլիճների ներքին հարդարման աշխատանքների ծառայություններն ԱԺ-ն պատվիրակել է «Ավագ Շին» ՍՊԸ-ին։

Ազգային ժողովին ծառայություններ մատուցող այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հունիսին Կոտայքի մարզում՝ Քաղսիում, ընկերության 100 տոկոսի բաժնետերն Օհան Ավագյանն է։

Նշենք, որ Ազգային ժողովը վերանորոգված դալիճների համար ձեռք կբերի նաև նոր կահույք, որը պետությանը կարժենա 40 միլիոն դրամ։

Պետգնումների համակարգից տեղեկանում ենք, որ պետբյուջեից 17 միլիոն դրամ կարժենա 334-րդ սրահի կահույքի, 23 միլիոն դրամ՝ ԱԺ Ոսկեզօծ դահլիճի կահույքի հավաքածուն։ Նշվում է, որ խորհրդարանաի մեծ և փոքր դալիճները կապահովվեն լրագրասեղանով, հեռուստացույցով, ամբիոնով և այլն։

Խորհրդարանը հրատապ մեկ անձից ոչ մրցակցային ընթացակարգով գնումը կատարել է Արտաշես Պետրոսյան Ա/Ձ-ից։

Նշենք, որ մեկ այլ գնումների ընթացակարգով էլ ԱԺ-ն 960,000 դրամով «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ին պատվիրել է Ազգային ժողովի կարիքների համար դահլիճների ներքին հարդարման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցումը։

Ի դեպ, «Ավագ Շին» ՍՊԸ-ն 2020 թվականին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Պետական վերահսկողության ծառայությունը պարզել էր, որ ըստ ՀՀ Ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն Ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018թ․ կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը, սակայն, տեղի չէր ունեցել:

ՊՎԾ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ծառայության և ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք։

Մանյա Պողոսյան