Մինսկի խումբը նախատեսվում է վերջնական լուծարել մինչև 2025թ․ վերջը․ ՌԴ-ն աջակցություն է հայտնել գործընթացին

Լուրեր

04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին ՌԲԿ-ին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

Ըստ նրա՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է։

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար»,- ասել է դիվանագետը։

Լուկաշևիչը նշել է, որ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է. ԵԱՀԿ մշտական ​​խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների հիմնական որոշում կայացնող մարմինը) առաջարկել է կազմակերպության անդամներին «լռելյայն համաձայնել»՝ հաստատել այս հարցի վերաբերյալ նախարարական որոշումը։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք դեմ չլինի խմբի լուծարմանը, որոշումը կհամարվի ընդունված։

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս որոշման իրականացման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ն ակնկալում է դրանք ավարտել ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերը, որից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու համար, պետք է դադարեն գոյություն ունենալ»,- ասել է  Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին։ Այնուհետև Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևն էր կրկնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի