Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ

Լուրեր

04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլորը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ին վստահել չի կարելի, և որ երկրի քաղաքական ղեկավարության փոփոխությունները չեն փոխի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումը։

«Եթե դեռ կան մարդիկ, որոնք թեկուզ փոքր հույս են փայփայում, թե կուսակցական կամ քաղաքական խմբակցությունների փոփոխությունների արդյունքում կարող է փոխվել գերիշխող համակարգի վարքագիծը, կամ կարծում են, որ ԱՄՆ-ին զիջումների գնալով հնարավոր կլինի համոզել նրան հրաժարվել Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամանքից, ապա նրանք խորապես սխալվում են»,- հայտարարել է նա։

Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանից անվերապահ կապիտուլյացիա պահանջելու մեջ՝ նախազգուշացնելով, որ զիջումները միայն կխրախուսեն հետագա ագրեսիան։

«Գերիշխող թշնամուն հանձնվելու նույնիսկ չնչին հակումը կարող է ի չիք դարձնել ձեռք բերված հսկայական հաջողությունները»,- ասել է նա։

Բացի այդ՝ Մոջթաբա Խամենեին նախազգուշացրել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կհանգեցնի ավելի լայնածավալ պատասխան գործողությունների։ Միևնույն ժամանակ, նա գովաբանել է Մերձավոր Արևելքում Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող զինված խմբավորումներին։

Գլոբալ ամբարտավանության դեմ պայքարի ազգային օրվա առթիվ հղած ուղերձում Խամենեին Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածները ներկայացրել է որպես Վաշինգտոնի ռազմական գործողություններին պատասխան։

«Եթե նման ագրեսիաները կրկնվեն, ապա պատասխանը շատ ավելի լայնածավալ բնույթ կկրի»,- նախազգուշացրել է նա։

Խամենեին նաև գովաբանել է տարածաշրջանային «դիմադրության ճակատի»՝ Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում և Եմենում գործող խմբավորումների, իր բնորոշմամբ, «իմաստուն և հզոր հերոսական գործողությունները»։

Նրա խոսքով՝ վերջին զարգացումները ցույց են տվել ԱՄՆ ռազմական հզորության սահմանափակումները։ Նա նաև կոչ է արել ամրապնդել Իրանի պաշտպանական կարողությունները։ «Լիակատար զսպման հասնելու միակ ճանապարհը համակողմանի զարգացման միջոցով «ավելի հզոր Իրանի» ռազմավարության շարունակական իրականացումն է»,- հայտարարել է Խամենեին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ամերիկացի ժողովուրդը  միջանկյալ ընտրություններում մերժել է պատերազմը՝ հավելելով, որ Իրանը ողջունում է այդ ուղերձը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի