«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը

Լուրեր

04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարում է, որ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կայանալիք ավագանու ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ցուցակը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին։

Դաշինքի տվյալներով՝ ՔՊ-ի 30 թեկնածուներից 12-ը՝ 40%-ը, անկուսակցական են, մինչդեռ օրենքով թույլատրվում է առավելագույնը 30% անկուսակցական թեկնածու ընդգրկել ընտրական ցուցակում։

Դիտորդական դաշինքը պահանջում է, որ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերանայի ՔՊ-ի ցուցակը գրանցելու որոշումը՝ հաշվի առնելով ի հայտ եկած հանգամանքները։

«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը՝ ստորև․

Անկախ դիտորդ  դաշինքը ընտրություններին առաջադրվող կուսակցությունների թեկնածուների ցուցակները մշտապես ստուգում է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանելու հատկանիշով։ Մասնավորապես կարևոր ենք համարում յուրաքանչյուր  եռյակում սեռերի ներկայացված լինելու և համայնքում ընդգրկված բնակավայրերի ներկայացվածության «քվոտաները», հաշվի առնելով, որ հենց դաշինքն է եղել այդ պահանջների ձևավորման ջատագովը։ Ստուգվում է նաև ցուցակում կուսակցականների և անկուսակցականների համամասնությունը։

Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս առաջադրվող կուսակցությանը կամ դաշինքին ունենալ ոչ ավելին քան 30% անկուսակցական թեկնածու։ Անկուսակցական են համարվում տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող թեկնածուները։ Եթե կուսակցության ցուցակում 30 թեկնածու է, ապա 21-ի վերաբերյալ պետք է լինի տվյալ կուսակցության անդամ լինելու մասին նշումը։ Այս տվյալը որևէ ձևով չի ստուգվում և չի կարող ստուգվել, եթե կուսակցությունն ինքը չհրապարակի իր անդամների անդամության տոմսերը։

Առաքելությունը տեղեկացված է այն մասին, որ կուսակցությունները ձևական են մոտենում այս հարցին։ Սակայն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում անգամ այս ձևականությունը որոշել են չպահել․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 30 թեկնածուներից 12-ը՝ գրեթե 40%-ը  չեն հանդիսանում կուսակցության անդամ։

Դաշինքը չունի հիմնավորված վարկած «Քաղաքացիական պայմանագրի» տեղական կառույցի նման որոշման պատճառների մասին։ Ի հակառակ՝ համայնքում առաջադրված մյուս՝ «Գործարար» կուսակցության ցուցակում կուսակցության անդամների թիվը բարձր է 81%-ից։

Թիվ 16 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն առանց օրենքի պահանջներին համապատասխանության ստուգման գրանցել է ցուցակը, պետք է վերանայի իր որոշումը՝ հաշվի առնելով, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց հայտնի դառնալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը չէր կարող գրանցվել։

Անցյալում երկու նման նախադեպեր էին եղել՝ բնակավայրերից ներկայացվածության պահանջը չբավարարելու հիմքով․ 2021թ․ Ախուրյան համայնքում «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի և 2022թ․ Ալավերդիում «ՀՅԴ» կուսակցության դեպքում։ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի դեպքում գրանցելու մասին որոշումը չեղարկվել էր ԿԸՀ-ի միջամտության արդյունքում, այնուհետև վերականգնվել վարչական դատարանի որոշմամբ, սակայն կրկին չեղարկվել էր վարչական դատարան «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության կողմից դիմելու արդյունքում։ «ՀՅԴ»-ի ցուցակի գրանցումը ուժի մեջ է թողնվել և որևէ կուսակցության կողմից դատական կարգով բողոքարկում տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականից քաղաքացիական հասարակությունը և Անկախ դիտորդը ջատագովում են, պահանջում են՝ ՏԻՄ ընտրություններին կուսակցություններից բացի հնարավոր դարձնել քաղաքացիական նախաձեռնությունների ձևաչափով առաջադրումը և սկզբունքորեն անկուսակցական խմբերի մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։