Երևանի մայթերը` ինքնագլորների երթուղի. օրենք կա, վերահսկողություն չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 17:01
Իսպանիան դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա և վերաբացում դեսպանատունը Իրանում
09.04.2026 | 16:50
Ջրանջատում Արմավիրի մարզում
09.04.2026 | 16:42
Իրանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ
09.04.2026 | 16:34
Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի հրադադարի վերաբերյալ
09.04.2026 | 16:27
Մայր Աթոռն արձագանքել է Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ նախընտրական խոստմանը
09.04.2026 | 16:25
Ձևակերպել է քիչ, վճարել՝ շատ․ ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել․ ՔԿ
09.04.2026 | 16:16
Նեթանյահուն զգուշացնում է՝ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին» որտեղ անհրաժեշտ է
09.04.2026 | 16:03
ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծին
09.04.2026 | 15:55
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր
09.04.2026 | 15:44
Թեհրանում բազմություն է հավաքվել Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությանը
09.04.2026 | 15:35
Անկարան մանրամասներ է հայտնում Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից
09.04.2026 | 15:31
Ո՞ր ակումբներն են ամենաշատը վստահում երիտասարդ ֆուտբոլիստներին
09.04.2026 | 15:26
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ
09.04.2026 | 15:19
Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվել է
09.04.2026 | 15:18
ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը
Բոլորը

Երևանում մայթով քայլելիս հաճախ կարող եք ինքնագլորի բախվել, մինչդեռ օրենքով ինքնագլորները պետք է շարժվեն հեծանվային ուղիներով, դրանց բացակայության դեպքում՝ ճանապարհի երթևեկելի մասի առաջին գոտիով։ Արգելվում է դրանք վարել թունելներում կամ թաց ծածկույթով ճանապարհներին։ Կանոնները խախտելու դեպքում սահմանված է 5000 դրամ տուգանք։  

Թեև մշակվեցին օրենսդրական կարգավորումներ անհատական շարժունակության միջոցների համար և սահմանվեց տուգանք, սակայն ոստիկանությունը, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, վարչարարություն և պատշաճ իրազեկում չի իրականացնում։ 

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, ինչպես նաև 16 տարին լրացած այն անձինք, որոնք «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։ Սակայն մեր նկարահանումների ընթացքում արձանագրել ենք, որ անչափահասները ևս շարունակում են  ինքնագլորներով տեղաշարժվել։ Մայթերին, բացի ինքնագլորներից և հեծանիվներից, հաճախ նաև մոպեդներ ենք տեսնում։ 

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Սեպտեմբերի 1-ից նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցն արագությունը չափող սարքավորմամբ կահավորված չէ։

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևորի կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ: Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանք՝ 7000 դրամի չափով։ Սակայն մեր նկարահանման ընթացքում արձանագրեցինք, որ այս կանոնները ևս պատշաճ չեն պահպանվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան