Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաների թոփ 10-յակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ովքեր են Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները․ Factor TV-ն ուսումնասիրել է նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերն ու դուրս բերել 2024 թվականին ամենաշատ աշխատավարձ ստացած պաշտոնյաների ցուցակը։ Ընդ որում, չենք դիտարկել պաշտոնյաների ստացած այլ եկամուտները, օրինակ՝ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացածները, նվիրատվությունները, վարկերը և այլն։ Դիտարկել ենք միայն պետական մարմինների ղեկավարներին ու նրանց, որոնք 2024 թվականին աշխատել և իհիմա էլ շարունակում են աշխատել նույն պաշտոնում։

Ըստ այդմ՝ 2024 թվականին ամենաբարձր վարձատրվածների առաջին հորիզոնականում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ մեկ տարվա ընթացքում նա ստացել է 30,751,713 դրամ աշխատավարձ, երկրորդ տեղում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է՝ 24,326,151 դրամ տարեկան աշխատավարձով, եռյակը եզրափակում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը 23,806,826 դրամ աշխատավարձ է ստացել։ 

Նրանց հետևում են՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ 22,991,744 դրամ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան՝ 22,191,120 դրամ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ 21,752,489 դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 21,522,302 դրամ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 21,451,475 դրամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 21,195,175 դրամ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 20,684,756 դրամ տարեկան աշխատավարձ։

ԱԺնախագահ Ալեն Սիմոնյանն այս ցուցակում 15-րդն է՝ 18․6 մլն դրամ աշխատավարձով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ցածր հորիզոնականներում է․ 2024-ին, ըստ հայտարարագրի, նա ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ։

Նկատենք, որ բարձր են ոչ միայն ուժային կառույցների մյուս ղեկավարների աշխատավարձերը, այլև նրանց տեղակալներինը։ Օրինակ՝ գլխավոր դատախազի տեղակալներ Գրիգոր Էլիզբարյանը և Եղիազար Ավագյանը 2024-ին ստացել են, համապատասխանաբար, 25 մլն և 23 մլն դրամ աշխատավարձ։

Համայնքների ղեկավարներից ամենաբարձր վարձատրությունը ստացել է Երևանի քաղաքապետը․ Տիգրան Ավինյանի աշխատավարձը 2024-ին գերազանցել է 27 մլն դրամը։

Դատական իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի թոփ 10֊ը կներկայացնենք հաջորդիվ։

Գայանե Խաչատրյան