Իտալիայում Արևմտյան Նեղոսի վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի

Լուրեր

05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իտալիայի Լացիո, Կամպանիա և Պիեմոնտ շրջաններում Արևմտյան Նեղոսի վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի, հաղորդում է ANSA գործակալությունը։

Կիրակի 80-ամյա տղամարդը դարձել է Լացիո շրջանում վիրուսի ութերորդ զոհը։ Թուրին քաղաքի շրջակայքում գտնվող հյուսիսային շրջանում նույնպես մոծակների միջոցով տարածվող վիրուսի հետ կապված մահացության դեպք է գրանցվել։ Բոլոր 17 զոհերը վերակենդանացման բաժանմունքներում են եղել և ուղեկցող առողջական խնդիրներ են ունեցել։

Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, խուճապի պատճառ չկա։ Չնայած վիրուսը տարածվել է նախկինում չտուժած շրջաններում՝ հիվանդացության և մահացության մակարդակը համապատասխանում է նախորդ տարիների ցուցանիշներին։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր արբովիրուսային հիվանդություն է, որը ծանր դեպքերում ուղեկցվում է տենդով, ուղեղի կեղևի և ուղեղային նյութի բորբոքմամբ, լիմֆադենոպաթիայով, լորձաթաղանթների վնասմամբ և էկզանթեմայով։

Բնության մեջ վիրուսի հիմնական աղբյուրը թռչուններն են, հիմնականում՝ չվող, որոնց արյան մեջ վիրուսը կարող է շրջանառվել 14-ից մինչև 200 օր: Հիվանդության կրողներ կարող են լինել նաև մոծակների որոշակի տեսակներ։