«Ցնցումների մեջ է ընկնում»․ առողջական խնդիրներով զորակոչիկի վիճակը հոսպիտալում չի բարելավվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ժամկետային զինծառայող Ավետիքի մայրը որդու՝ մեկ ամսվա տարբերությամբ արված լուսանկարներն է ցույց տալիս և հուզմունքը հազիվ զսպում՝ տղան նկատելի նիհարել է։ Ինքն ու սկսեսուրն այսօր ընդամենը 20 րոպեով են կարողացել տեսակցել հոսպիտալում գտնվող 18-ամյա տղային։ Երևանի կայազորային հոսպիտալում արդեն շուրջ 15 օր անցկացրած Ավետիքի առողջական վիճակում որևէ բարելավում չկա։

Տղան բանակ է զորակոչվել հունիսի 27-ին, ըստ հարազատների՝ առողջական բազմաթիվ խնդիրներով, որոնք, ծնողների պնդմամբ, պատշաճ չեն արձանագրվել զինկոմիսարիատում։

Զորամաս հասնելու հենց հաջորդ օրը Ավետիքի մոտ նկատվել են ցնցումներ, բարձր զարկերակային ճնշում և շարժումների սահմանափակումներ։ Մայրն ու տատը պատմում են՝ զինվորը հունիսի 29-ին ուշագնաց է եղել, տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետև հոսպիտալ, հետո՝ կրկին բուժկետ։ Այնտեղ վեց օր մնալուց հետո տեղափոխել են Սյունիքի մարզի զինվորական հոսպիտալ, որտեղ մնացել է յոթ օր և տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։ Ավետիքն այժմ Երևանի կայազորային հոսպիտալում է, որտեղ, հարազատների պնդմամբ, վիճակի մեջ դրական որևէ տեղաշարժ չկա։

Զինծառայողի հարազատները պնդում են՝ Ավետիքն ընդհանրապես չպետք է ծառայության մեկներ։ Նրանց պատմելով՝ զինկոմիսարիատում հաշվի չեն առել առկա առողջական խնդիրները, իսկ բժշկական կենտրոններում նրա վիճակը կապել են ծառայությունից վախի հետ։

Խնդրի մասին ընտանիքն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մինչև Պաշտպանության նախարարություն և ՀՀ վարչապետի աշխատակազմ։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օրեր առաջ Factor TV-ի ահազանգից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մեր հարցին։

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի ընտանիքին գրավոր պատասխան է փոխանցել՝ նշելով՝ բժշկական հետազոտությունների և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո Ավետիք Մաթևոսյանին կրկին փորձաքննության կենթարկեն։ Կայազորային հոսպիտալի բժիշկն էլ հարազատներին հայտնել է՝ դա տեղի կունենա հաջորդ երեքշաբթի։ Ըստ ամենայնի, այդ ժամանակ պարզ կլինի՝ Ավետիքը լուրջ առողջական խնդիրների հիմքով կազատվի՞ ծառայությունից, թե՞ կշարունակի այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան