ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

Լուրեր

05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման սահմանափակման վերաբերյալ  միակողմանի մորատորիումից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։

Նախարարությունն այս որոշումը բացատրել է «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից Ռուսաստանին հարակից շրջաններում «անկայունացնող հրթիռային ներուժի» կուտակմամբ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը կշարունակի քայլեր ձեռնարկել հրթիռների հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ «հիմնվելով ամերիկյան ու այլ արևմտյան միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վերլուծության վրա»։

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումի մասին՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի դադարեցումից հետո: Մոսկվան հայտարարել էր, որ հրթիռներ չի տեղադրի՝ մինչև ՆԱՏՕ-ն դա չանի:

Միևնույն ժամանակ, 2024 թվականին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ նման զենքի արտադրությունը կվերսկսվի։

2024 թվականի ամռանը, երբ Միացյալ Նահանգները հայտարարել էր Գերմանիայի տարածքում հեռահար զենքի «դրվագային» տեղակայման մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի մորատորիումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի