Հրատապ բաց մրցույթ՝ վաղուց հայտնի միջոցառման կազմակերպման համար

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հրատապ բաց մրցույթ է անցկացրել այս տարվա օգոստոսի 5-7-ը կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի կազմակերպման համար: Հաղթող է ճանաչվել «Աութսորս» ՍՊ ընկերությունը, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։

Թե ինչու է մրցույթն անցկացվել հրատապության հիմքով, Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերում այս մասին որևէ հիմնավորում չկա։ Ընդգծենք, որ առաջին համաժողովից հետո անցել է 2 տարի, և օգոստոսին նախատեսվող համաժողովի նախապատրաստական  աշխատանքները քննարկվել են առնվազն այս տարվա փետրվարին, ապրիլին հրապարակվել է դրա մասնակից դառնալու հրավերը, և միայն մայիսի 19-ին է հայտարարվել հրատապ բաց մրցույթ։ Բացի «Աութսորս»-ից, եղել է նաև 2-րդ մասնակից՝ «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ն, որն ավելի բարձր գին է ներկայացրել՝ 236․6 մլն դրամ։

Այս տարի միջոցառման կազմակերպման համար բյուջեից կհատկացվի 234 մլն դրամ՝ 25․2 մլն-ով ավելի, քան 2023-ին էր։ Նկատենք, որ 2 տարվա ընթացքում 1 մասնակցի հաշվով միջին ծախսը նվազել է մոտ 40%-ով․ 2023-ին համաժողովը կազմակերպվել էր 450 մասնակցի հաշվով, այս տարի նախատեսվում է, որ 800 մասնակից կլինի։ Այնուամենայնիվ, ինչպես գրել էր Factor.am-ը, 2018-ից հետո Հայաստանում համաժողովների անցկացումը «կտրուկ թանկացել է»։ Օրինակ՝ 2017 թ-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման համար, որը նույնպես եռօրյա էր ու ուներ 1500 սփյուռքահայ մասնակից, ծախսվել էր մոտ 85 մլն դրամ, այսինքն՝ 1 մասնակցի հաշվով 57 հազար դրամ՝ ներկայիս 293 հազար դրամի փոխարեն։

Հիշեցնենք, որ ըստ պետական ռեգիստրի, «Աութսորս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, միակ սեփականատերն ու ղեկավարը Արմեն Ա․ Սարգսյանն է։ Ընկերությունը պետական գնումներին ակտիվորեն սկսել է մասնակցել 2018 թ-ից հետո։

 

Գայանե Խաչատրյան