«Լայնածավալ գործողություն» կլինի՞ Մայր Աթոռում. եկեղեցին «ազատագրելու»՝ Փաշինյանի խոստման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակն այսօր հանգիստ էր, ոստիկանական զորքերի կուտակումներ, իրավապահ համակարգի աշխատակիցներ կամ մարդկանց բազմություն տարածքում չկար, թեև երեկվանից տեղեկություններ էին տարածվում, որ իրավապահները մտնելու են Մայր տաճար։

Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հերքեցին տեղեկությունները, թե այսօր խուզարկություններ են նախատեսվում Մայր Աթոռում կամ այն, որ մարզերից քննիչների են բերելու այդ գործողություններն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը վստահ է՝ գործողություններ լինելու են։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների գործողությունների նախադեպ կա․ ԱԱԾ-ն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու համար շաբաթներ առաջ էր Մայր Աթոռ եկել, իսկ ավելի քան մեկուկես ամիս վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ Վեհարանը Գարեգին Բ-ից ազատելու ժամանակն է՝ շեշտադրումով՝ ՀՀ-ում որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։ 

Նմանօրինակ վերջին գրառումը Փաշինյանը կատարել էր երեկ առավոտյան. «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։

Իսկ ինչպե՞ս և ինչ մեխանիզմներով է իրականացվելու Փաշինյանի նշած «ազատագրումը», վարչապե՞տն է անձամբ Մայր Աթոռ գնալու․ իշխող ուժը չի շտապում փակագծեր բացել։

Իրավապահների՝ Մայր Աթոռ մտնելու ենթադրյալ սպասվող գործողություններին արձագանքել էր Տեր Ասողիկ Կարապետյանը, անիծելով բոլոր նրանց, ովքեր   կհանդգնեն ներխուժել Մայր Աթոռ և իր խոսքով՝ կպղծեն Վեհարանը։  Իրավիճակ շուրջ հայտարարություն է տարածել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հույս հայտնելով, որ որևէ ժամանակ կգա հայրենիք, կհանդիպի Փաշինյանի ու Գարեգին Բ-ի հետ և միասին լուծումներ կգտնեն ստեղծված իրավիճակից։

«Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի», ասվում է հայտարարությունում։

Թեև Փաշինյանը շեշտում է, որ ինքը հավատացյալ է և այս գործընթացի հիմքը ոչ թե եկեղեցու հիմքերի խարխլումն է, այլ Գարեգին Բ-ի հեռացումն ու կաթողիկոսի արտահերթ ընտրությունների անցկացումը, այնուամենայնիվ հանրության մի մասը վստահ է՝ սա եկեղեցու դեմ կռիվ է։

Երեկ էլ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էր իր մտահոգությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության կապակցությամբ։ Իշխող ուժի պատգամավորը, այնինչ, պնդում է՝ որևէ անօրինական գործողություն այսօր ՀՀ-ում չի կատարվում։

Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ Փաշինյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով առաջարկեց համակարգող խումբ ստեղծել։ Ըստ գրառման՝ առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը վարչապետը վերցնելու է իր վրա։ Ավելին, Փաշինյանն իր անձնական էլեկտրոնային հասցեն էր նշել, որին ցանկացողները պետք է ինքնակենսագրական ուղարկեն։ Ի՞նչ ընթացքի մեջ են խմբի ձևավորման աշխատանքները, արդյո՞ք բավարար հայտեր ստացվել են, ինչպե՞ս է կատարվել ընտրությունը, և իր վերջո, ի՞նչ աշխատանք է իրականացնելու խումբը, այս և մի շարք այլ հարցերի մասով FactorTV գրավոր հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք, իսկ մինչ այդ Փաշինյանը շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներն այս թեմայով, որոնց  Մայր Աթոռը պաշտոնապես հազվադեպ է արձագանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան