Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին․ Սաակաշվիլի

Լուրեր

25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
Բոլորը

«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չեմ արել 2011-2012 թվականներին․ նա  ձերբակալել է հայ Իվանիշվիլիին (Բիձինա Իվանիշվիլի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր)՝ միլիարդատեր Կարապետյանին (նկատի ունի Սամվել Կարապետյանին)»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ հավելելով, թե Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության կուրսը։

Նա հավելել է՝ Հարավային Կովկասում տեղի ունեցողը Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանքն է Ուկրաինայում։

«Բաքուն սկսել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանր հարված է Ռուսաստանին»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Այս իրավիճակում, ըստ նրա, Վրաստանում լիակատար անոմալիա է տիրում․ մի կողմից՝ «հասարակությունը սկսել է ատել Իվանիշվիլիին և նրա ավազակախմբին, իսկ այդ ավազակախմբի բռնությունը, անամոթությունն ու անարդարությունը վրացիներին արդարացիորեն համոզում են, որ միջազգային մեկուսացումն աղետալի է իրենց համար»։

«Այս իրավիճակում բոլորս հասկանում ենք, որ սա չի կարող շարունակվել, և ինչ-որ բան կպատահի։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ այս «ինչ-որ բանը» ինքն իրեն չի պատահի։ Հասարակության ակտիվ մասը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և դադարի նույն շրջապտույտով գնալուց։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք նաև ժամանակ չունենք վատնելու։ Առաջնորդների պակասի պայմաններում ինքնակազմակերպումը միակ ճիշտ ելքն է»,- նշել է Սաակաշվիլին։

Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կրկնում է իրենց բարեփոխումները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի