Բաքվի դատարանում, իբր, «հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցիներն են ցուցմունքներ տվել»

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին, իբր, «հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցիներն են ցուցմունքներ տվել»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես, «տուժող» Մոբիլ Ահմեդզադեն հայտարարել է, թե, իբր, «2020 թվականի նոյեմբերի 8-ին իր կողքին ընկել և պայթել է հայկական զինված ուժերի տանկից արձակված արկ, որի հետևանքով կորցրել է գիտակցությունը և ստացել երկու ոտքի ծանր բեկորային վնասվածքներ»։ Նա պատմել է, թե «անտառում մնացել է 5 օր, և երբ 2020 թվականի նոյեմբերի 13-ին արթնացել է, տեսել է, որ պառկած է «Գազել»-ի խցիկում՝ պատգարակի վրա, իսկ կողքին՝ զինվորական համազգեստով անհայտ անձ»։ Նա ասել է, թե ադրբեջաներենով ջուր է խնդրել, սակայն այդ անձը, իբր, հարվածել է իր գլխին և ջուր չի տվել, հասկացել է, որ գերի է ընկել, և կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, իբր, տեսել է, որ երկու ձեռքերը պարաններով կապված են մահճակալին, իսկ «աջ ոտքը կտրված է ազդրի հատվածում, նրան տարել են Երևան»։

Գերության ընթացքում նա, իբր, մի քանի անգամ ենթարկվել է խոշտանգումների։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցին ի պատասխան՝ «տուժողը» հայտնել է, թե իրեն ադրբեջանական կողմին են հանձնել 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։

Նաև մի շարք այլ «տուժողներ» են ցուցմունքներ տվել, պատասխանել են հայ գերիների, նրանց պաշտպանների և իրենց ներկայացուցիչների հարցերին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած նախորդ նիստում հարցերին էին պատասխանել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանն ու Արկադի Ղուկասյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի