Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանը խոսել է իր հրաժարականի, Արկադի Ղուկասյանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվում այսօր կայացած Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստում ԼՂՀ նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանին հարցեր է ուղղել նրա պաշտպանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության նախարարին գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհվել է 2020 թվականին Հայաստանի նախագահի կողմից։ Նրա ցուցմունքի այս մասը արդեն ներկայացրել ենք։

Պատասխանելով իր փաստաբանի՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքներում բնակվող հայերի ինտեգրման մասին հարցին՝ նա ասել է, թե այնտեղ որոշ խմբեր հակված էին վրեժխնդրության։

«Կային խմբեր, որոնք շատ ծայրահեղական էին։ Նրանք պատրաստ էին վրեժ լուծել, նման միջադեպեր տեղի են ունեցել։ Մենք ունեինք մարդիկ, որոնք շատ կառուցողական էին։ Կային մարդիկ, որոնք ինձ մեղադրում էին դավաճանության և համագործակցության մեջ։ Բայց կար նաև բնակչության մի հատված, որը հասկանում էր, որ այլընտրանք չկա։ Իմ նկատմամբ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասավ այնպիսի կետի, որ ես հրաժարական տվեցի»,- ըստ ադրբեջանական լրատվականների՝ հայտարարել է Հարությունյանը։

Մեկ այլ փաստաբան Հարությունյանին հարցրել է՝ արդյո՞ք նա, որպես առաջնորդ, իր ենթակայության  տակ ունեցել է զորամաս և այլն։ Հարությունյանը նշել է, որ իր ենթակայության տակ են եղել միայն ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը։

Այնուհետև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր է ուղղել պետական մեղադրող Ֆուադ Մուսաևը։ Հարցերին ի պատասխան՝ Ղուկասյանը նշել է, որ այն ժամանակ, երբ ինքն Արցախի նախագահն էր, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում կային փոքր ընկերություններ, ինչպես նաև խոսել է «Base Metals» ընկերության գործունեության մասին։ Նա նշել է, որ «Base Metals» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել 2001 կամ 2002 թվականներին։

Ընկերության կողմից հանքավայրում կատարված ներդրումների չափի վերաբերյալ նա ասել է. «Չեմ կարող ճշգրիտ ասել, բայց այստեղ ներդրվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Եթե չեմ սխալվում, այնտեղ աշխատել է մոտ 2 հազար աշխատակից։ Բյուջեի եկամուտները նույնպես բավականին մեծ թիվ են ներառել։ Ընկերության տնօրենը Մկրտումյանն էր (նկատի ունի Արթուր Մկրտումյանին), իսկ սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը»։

Նա ասել է, որ հանքավայրում պղինձը սպառվել է 2012 թվականին, իսկ ընկերությունը շարունակել է գործունեություն ծավալել այլ ոլորտներում։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունը քննարկելիս Ղուկասյանն ասել է, որ դրա սեփականատերը լիբանանահայ է. «Նրանք այդ ժամանակ աշխատում էին Հայաստանում, նաև ներդրումներ էին կատարում մեզ մոտ»։

Նա նաև ասել է, որ 2020 թվականին Բակո Սահակյանի հետ միասին բունկերում հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ։

«Արայիկ Հարությունյանն ասաց, որ դուք պետք է փոխանցեք Հայաստանի ղեկավարությանը և խնդրեք նրանց անել ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն այս պատերազմը։ Սա միայն Արայիկ Հարությունյանի խնդրանքը չէր, շատ մարդիկ մոտեցան մեզ և խնդրեցին»,- ասել է նա։

Արկադի Ղուկասյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ հոկտեմբերի 18-20-ը Բակո Սահակյանի հետ միասին գնացել են Երևան, հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խնդրանքը փոխանցել նրան. «Մենք խնդրել ենք նրան անել ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը»։

Պատասխանելով գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլիի հարցերին, Ղուկասյանը նշել է, որ ինքը «Հայաստան​​» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել՝ որպես Արցախի ղեկավար։ Նա նաև պատմել է հիմնադրամի կողմից Արցախի  տարածքներում կատարված աշխատանքի մասին։ Դա ներառում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի կառուցումը, դպրոցների կառուցումը և այլն։ Ղուկասյանն ասել է, որ հիմնադրամի համար միջոցներ են հավաքվել հեռուստամարաթոնների միջոցով, և որ ինքը մասնակցել է հեռուստամարաթոններին։ Նա ասել է, որ հեռուստամարաթոններ են անցկացվել ԱՄՆ-ում (Լոս Անջելես), Ֆրանսիայում (Փարիզ), Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի