«ՀՅԴ-ին չնչին մասն էր ձայն տալիս, մենք ավելին ենք ակնկալում»․ «Սասնա Ծռեր» . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
Բոլորը

Խորհրդարան մտնելու հավակնություն ունեցող «Սասնա Ծռեր» կուսակցությունը նախընտրական փուլում չի համագործակցի Դաշնակցության հետ։

«Մենք բացառում ենք նախկին ռեժիմը ներկայացրած, նրանց հետ գործարք կազմած, նրանց հետ կոալիցիա կազմած ուժերի հետ գործակցություն»,-ասում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը տեղյակ է, որ «Սասնա Ծռերը» ազգային հարցերում հաճախ նույնացվում են Դաշնակցության հետ և ենթադրում, որ խորհրդարանի ընտրություններում նրանք վերցնելու են հենց Դաշնակցության ձայները։

«Դաշնակցությանը չնչին մասն էր ձայն տալիս, մենք այդպիսի նվազ ակնկալիք չունենք մեր կուսակցության հետ կապված»,- վստահեցնում է պարոն Ավետիսյանը։

Նա համոզված է, որ Դաշնակցությունը պետք է անցնի բարոյական քավարանով, ավելին, պատասխան պետք է տա նախորդ իշխանությունների մի շարք հանցագործությունների համար։ Իսկ «Սասնա Ծռեր» կուսակցությունը, ըստ նրա, համակիրների մեծ բանակ ունի։

«Իրականում համակրանքը շատ ավելին է մեր նկատմամբ, քան այն մարդիկ, որոնք որոշում կկայացնեն մեր օգտին ձայն տալու»,- տեղեկացնում է կուսակցության ներկայացուցիչը։

Խորհրդարանում «Սասնա ծռերը» զբաղվելու է հայրենիքի վերամիավորմանը վերաբերող գործողություններով և հասնելու է նրան, որպեսզի Ռուսաստանը իր ռազմակայանով և սահմանապահ զորքերով հեռանա Հայաստանից։

«Ռազմակայանի առումով նույնպես, ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ օտար ուժ չի կարող լինել մեր երկրի տարածքում, առաջնահերթորեն պերմյակովներից բաղկացած ցամաքային ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն առանց այլևայլության, ՀՕՊ-ի և ավիացիայի մասով, եթե ռուսական կողմն ունենա համապատասխան ցանկություն, ապա ամբողջությամբ գույքագրված և վերակնքված պայմանագրային բազայի հիման վրա պետք է կարճ ժամկետով,-իհարկե ոչ երկար ժամանակով,- հնարավոր ենք համարում, որ ռուսական ռազմակայանը այդ ձևաչափով ՀՕՊ-ի և ավացիայի, մնա, եթե դա ռուսական կողմին նպատակահարմար կլինի»։

Իր հակառուսական գաղափարների հանդեպ կառավարության անհամաձայնությունից «Սասնա Ծռեր» կուսակցությունը տեղյակ է, նորմալ է վերաբերվում․ «Ինչու ենք հանգիստ վերաբերվում, նախ որովհետև սա անցումային փուլ է, և երբ արդեն կձևավորվի ազատ արդար ընտրություններով խորհրդարան, և մենք հայտնվենք խորհրդարանում, բնականաբար, կներկայացնենք մեր տեսակետները»։

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը չի բացառում, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը խորհրդարանում կփոխարինի հենց Դաշնակցությանը։

«Եթե ոչ ոք ոչ մի գործողություն չիրականացնի, իրենք, եթե գրագետ քարոզարշավ իրականացնեն և ՀՅԴ-ն ոչ գրագետ քարոզարշավ իրականացնի, այո՛, իրենք կարող են վերցնել հայդատական, ոչ թե Դաշնակցության, այլ հայդատական ընտրազանգվածի մի մասին և արևմտամետ հակառուս այդ ընտրազանգվածի մի մասը»,- ասում է պարոն Բադալյանը։

Այնուամենայնիվ, ըստ քաղաքական տեխնոլոգի, «Սասնա ծռերն» արևմտամետ կուսակցություն չէ, դրա համար կա «Լույսը»։ Պարոն Բադալյանի պատկերացմամբ, Հայաստանում տեղի է ունենում քաղաքական համակարգի ամբողջական փոփոխություն։ Նա առաջարկում է մոռանալ նախկինում քաղաքական դաշտում եղած ուժերին, իսկ նոր ուժերն էլ պետք է կարողանան արդեն այսօր ձևակերպել իրենց առաքելությունը։

«Պահը կարող է հիմա տրվի, իսկ հետո արդեն կարող են ուրիշներն առաջանալ և միսիան իրենք իրականացնեն, և նրանք, ովքեր ժամանակին չիրականացրին էդ միսիան, մնան դուրս»,- ուղղորդում է քաղաքական տեխնոլոգը։

Պարոն Բադալյանը հիշեցնում է «Ժառանգության» դեպքը, որի առաջնորդը 2013-ի նախագահի ընտրություններին մի քանի հարյուր հազար ձայն հավաքեց, իսկ Երևանի ավագանու ընտրություններում երևանյան մի թաղամասի չափ քվե։

Մհեր Արշակյան