Եկատերինբուրգից հետո ադրբեջանցիների ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վորոնեժում

Լուրեր

07.03.2026 | 13:02
«Տենանք` կարո՞ւմ ենք մի բան անենք». Փաշինյանը Թալինում քաղաքացիների բնակարաններ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:34
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Հայաստանի հավաքական հրավիրվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:16
Երուսաղեմում պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ
07.03.2026 | 11:55
«Էս ո՞ւր եք տանում, տվեք օգնեմ». Փաշինյանն Աշտարակում օգնեց կնոջն առևտուրը տուն հասցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 11:36
RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը
07.03.2026 | 11:33
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն
07.03.2026 | 11:18
Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel
07.03.2026 | 11:00
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ
07.03.2026 | 10:35
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. մոտ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
07.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 7-ի դրությամբ
07.03.2026 | 10:03
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
Բոլորը

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի ուժայինների գործողությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիներ, լուրեր են շրջանառվում նաև Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ ճնշումների մասին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախօրեին «Ալեքսեևսկի» շուկայում տեղի է ունեցել կենցաղային կոնֆլիկտ․ ռուս վարորդը հրաժարվել է պահպանել բեռնաթափման կանոնները, դիմել է սպառնալիքների և դեպքի վայր է կանչել, այսպես կոչված, «ռուսական համայնքի» մարդկանց: Կարճ ժամանակ անց լուրեր են շրջանառվել ադրբեջանցիների կողմից «դանակներով սպառնալիքների» մասին, ինչից հետո խուզարկություններ են սկսվել, շուկա են ժամանել ՕՄՕՆ-ականները: Ականատեսների վկայությամբ՝ ձերբակալվում են հիմնականում ադրբեջանցիներ։ Ձեռնարկատերերին սպառնացել են ապրանքների ոչնչացմամբ և բեռնատարների այրմամբ:

Ռուսական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ շուկայում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո լայնածավալ խուզարկություններ են իրականացվել, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Նշվում է, որ «Ալեքսեևսկի» շուկան տարիներ ի վեր անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում է, տարին մի քանի անգամ այստեղ խուզարկություններ են անցկացվում միգրացիայի ոլորտում խախտումները հայտնաբերելու համար։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են նորեկների վարքագծից և ոչ սանիտարական պայմաններից։

Հունիսի կեսերին իրավիճակը կրկին դուրս է եկել վերահսկողությունից։ «Два майора» տելեգրամյան ալիքի և տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միգրանտների մի խումբ արգելափակել է բեռներ տեղափոխող ռուս վարորդի բեռնատարի ճանապարհը։ «Շուկայի տերերը» սպառնացել են, այդ թվում՝ «սուր և կտրող առարկաներով», խոստացել են այրել մեքենան՝ ընդգծելով, որ դրա համար իրենց ոչինչ չեն անի։

Ըստ աղբյուրների՝ բեռնատարն արգելափակել են «Ադրբեջանից եկած մարդիկ»։ Իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Կիկոտը։

Հունիսի 25-ին «Ալեքսեևսկի» շուկայում լայնածավալ խուզարկություն է տեղի ունեցել ՆԳՆ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցների մասնակցությամբ։ Խուզարկության ընթացքում ստուգվել է ավելի քան 450 մարդ: Միգրացիոն օրենսդրության խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 42 օտարերկրացի, զինվորական հաշվառման կանգնելու ծանուցում է տրվել 17 հոգու:

Ավելի վաղ էլ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ՝ միգրացիոն վարչության տեսուչին կաշառելու փորձի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածն առևտրային գործունեություն է ծավալել «Ալեքսեևսկի» շուկայում։ Նա մտադիր է եղել խուսափել տուգանքից՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անօրինական աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու համար։

Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։ Ձերբակալությունները կապված են դեռևս 2001 թվականին ադրբեջանցի Յունիս Փաշաևի սպանության չբացահայտված քրեական գործի, ինչպես նաև 2010–2011 թվականների ևս երկու հանցագործությունների հետ։ Երկու հիմնական կասկածյալ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները մահացել են քննչական գործողությունների ժամանակ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ձերբակալությունից հետո հոսպիտալացվել է ևս երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Քամալ Սաֆարովը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշվում է, որ գործում ներգրավված է 15 անձ, այդ թվում՝ Սաֆարով եղբայրները, ինչպես նաև Ախլիման Գյանջիևը և Ազիզ Աբասովը:

Այս իրադարձությունները նոր լարվածություն են առաջացրել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում։ Նախ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու բացատրություններ պահանջել, ապա ադրբեջանական կողմը չեղարկել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունիսի վերջին Բաքու նախատեսված այցը։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունն էլ հայտարարել է, որ երկրում չեղարկվում են ՌԴ-ի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները։ Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը հայտնել է, որ Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի