Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Քաղաքականություն
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են զոհվածների մարմիններով։ Ռուսաստանի և Բելառուսի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի տարածքում՝ «Նովայա Գուտա» սահմանային անցակետում, փոխանցում է Current time-ը։
Հաղորդվում է, որ Մոսկվան վերադարձրել է 25 մարմին, իսկ Կիևը՝ 252։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։ Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը հայտնել էր, որ ստացել է զոհվածների 252 մարմին։ Ռուսական կողմը պնդում էր, որ դրանք պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։ Ռուսաստանին վերադարձվել էր 23 մարմին։
Նույն օրը կողմերը փոխանակել էին նաև քաղաքացիական անձանց։ Ուկրաինա էր վերադարձել 15 մարդ, իսկ Ռուսաստան՝ երեքը։ Բելառուսի պետական «Բելտա» գործակալության հաղորդմամբ՝ նրանց մեծ մասը թոշակառուներ էին և սահմանափակ շարժունակությամբ քաղաքացիներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

