Բաքուն Մոսկվայից բացատրություններ է պահանջում Եկատերինբուրգում ադրբեջանցիների մահվան վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման հետ։

«Խոր անհանգստություն ենք հայտնում՝ կապված հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված ՌԴ ԱԴԾ շուրջկալների հետ, որոնց հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ինը մարդ ձերբակալվել է։

Մենք ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում եւ ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում»,- նշել են Բաքվում։

Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեն (ՔԿ) և Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգ քաղաքում իրականացված հատուկ գործողության հետ։

«ՔԿ աշխատակիցները՝ Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցության միջոցով, իրականացրել են համալիր միջոցառումներ։ Դրանք իրականացվել են Եկատերինբուրգի տարածքում ավելի վաղ կատարված մի շարք հանցագործությունների քննության շրջանակում։ Գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի անձ, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս պահին քննչական գործողությունները շարունակվում են, ստուգվում է ձերբակալվածների առնչությունը ինչպես քննվող, այնպես էլ այլ հանցագործություններին։

Նաև ընդգծվում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակվում։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի է դարձել, որ գործողության արդյունքում սպանվել են եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, ինչպես նաև նրանց զարմիկ Քյամալ Սաֆարովը։