8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական ապարատը ոչ միայն չի կրճատվել, այլև շարունակում է աճել և պետական բյուջեի համար ավելի մեծ ֆինանսական բեռ դառնալ։ Ընդ որում՝ աճում է ոչ միայն պետական մարմինների աշխատողների թիվը, այլև՝ պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների քանակը՝ չնայած դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն այս հարցում տրամագծորեն հակառակ մոտեցումն ուներ։

Factor.am-ը դիտարկել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշները և դրանք համեմատել 2026 ու 2019 թվականների բյուջեների հետ։ Փաշինյանի կառավարման առաջին տարի ենք դիտարկել 2019 թվականը։

ՀՀ պետական իշխանության մարմինների պահպանման համար 2027-ին ծախսվելու է 191 մլրդ 65 մլն դրամ` 2026-ի համեմատ 12 %-ով ավելի, իսկ 2019-ի համեմատ՝ 64-82 %-ով ավելի. 2019-ի բյուջեով պետական ապարատի պահպանման համար պլանավորվել է 104․8 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 116․5 մլրդ դրամ։

Հաջորդ տարի պետական ապարատի ծախսերի մեծ մասը՝ 135․5 մլրդը կամ 71 %-ը պետական աշխատողների վարձատրության գումարն է։ 2026-ի համեմատ այն ավելի է 7 %-ով (126․7 մլրդ դրամ), իսկ 2019-ի համեմատ՝ 60-82 %-ով (ծրագրվել էր 74.5 մլրդ դրամ, փաստացի ծախսվել՝ 84․7 մլրդ դրամ)։

2027-ին պետական համակարգում նախատեսվում է 21 հազար 760 աշխատողի հաստիք՝ 305-ով ավելի քան 2026-ին, և 3303-ով ավելի՝ քան 2019-ին։ Սա էլ այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում մի շարք կառույցներ վերակազմավորվել են կամ տվյալներն են գաղտնի դարձել։ Օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության (ներկայում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն) աշխատակիցների թիվը 2022-ից գաղտնի է, 2024-ին ձևավորվեց Ներքին գործերի նախարարությունը՝ միավորելով ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը, ու արդյունքում վերջին 2-ի աշխատակիցների թիվը նույնպես գաղտնի դարձավ (ոստիկանության և մյուս ուժային կառույցների աշխատակիցների թիվը մինչ այդ էլ գաղտնի էր)։ 

Այս խնդրին Factor TV-ն անդրադարձել էր իր փաստաքննությունում։

Չնայած նախորդ տարիներին կառավարության վերակազմավորումներին ու «օպտիմալացումներին», որ կարծես թե պետք է նվազեցներ պետական ապարատի ծավալը, կառավարությունը նոր կառույցներ է ստեղծում, օրինակ՝ ՀՀ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը, որի աշխատակիցների թիվը 2027-ի բյուջեի նախագծով 270 է։

Այսպիսով, բյուջեի նախագծում արտացոլված աշխատողների թվի աճը պետական ապարատի ընդլայնման միայն հրապարակային մասն է․ որոշ կառույցների տվյալների գաղտնիացման պատճառով ընդհանուր թվի փոփոխությունն, ըստ էության, ամբողջությամբ չի արտացոլվում հասանելի ցուցանիշներում։

Կրճատվելու փոխարեն ավելացել է նաև պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թիվը։ Ուշագրավ է, որ 2026-ի բյուջեի նախագծով ծառայողական մեքենաների թիվը 639 էր, իսկ 2027-ի բյուջեի նախագծում այն դարձել է 574։ Առաջին հայացքից թվում է, թե թիվը նվազել է, բայց իրականում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների թիվն է ներառվել գաղտնի ցուցակում։ 2026-ին դրանց թիվը 67 էր։

Եթե դիտարկենք 2027-ի բյուջեի նախագծում փոփոխությունները, ապա ավտոմեքենաների թիվն ավելանալու է 56-ով․ 1-ականով ավելանում են Առողջապահության, Արդարադատության, Շրջակա միջավայրի, ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների, 2-ով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, 50-ով՝ էկոպարեկային ծառայության ավտոմեքենաները։ Նվազելու է միայն ՊԵԿ-ի դեպքում՝ 1-ով, դառնալով 115։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում պետական ապարատի պահպանման ծախսերն ու աշխատողների թիվն աճել են՝ հակառակ ժամանակին հենց նրա կողմից առաջ քաշված՝ պետական համակարգի կրճատման պահանջին։ Միևնույն ժամանակ, որոշ կառույցների աշխատակիցների և ծառայողական մեքենաների վերաբերյալ տվյալների գաղտնիացումը թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել պետական ապարատի իրական ծավալն ու դրա պահպանման ծախսերը։ Ստացվում է՝ պետական համակարգի օպտիմալացման մասին հայտարարությունների կողքին բյուջետային թվերը ցույց են տալիս ոչ թե ապարատի կրճատում, այլ դրա պահպանման ֆինանսական բեռի շարունակական աճ։

 

Գայանե Խաչատրյան