Ադրբեջանում չեղարկվել են ՌԴ-ի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններից հետո, փոխանցում է Meduza-ն։

Չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, որոնք ծրագրված էին ադրբեջանական տարածքում՝ Ռուսաստանի պետական և մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ։ Դրանք ներառում են համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։

Որոշման պատճառը, ըստ հաղորդագրության, Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ցուցադրական, միտումնավոր և արտադատական սպանությունների ու բռնությունների» իրականացումն է ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում։

«Վերջին շրջանում նման միջադեպերը ձեռք են բերել համակարգային բնույթ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ավելի քան 50 ադրբեջանցի։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալությունները կապված են եղել դեռևս 2001 թվականին ադրբեջանցի Յունիս Պաշաևի սպանության չբացահայտված քրեական գործի, ինչպես նաև 2010–2011 թվականների ևս երկու հանցագործությունների հետ։

Ձերբակալվածներից երկուսը՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, ովքեր եղել են սպանության հիմնական կասկածյալները, մահացել են ձերբակալության ժամանակ։