Բաքուն չեղարկել է Օվերչուկի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո

Լուրեր

22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Բոլորը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին, որտեղ անվտանգության գործողությունների ժամանակ «դաժանորեն սպանվել էին ադրբեջանցիներ», ինչը հանրային սուր արձագանք է առաջացրել։

Ըստ աղբյուրների՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ այլ ռուս պաշտոնյաների այցը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստերով, քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալների, որոնք ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ են, և խուզարկություններ են անցկացրել նրանց տներում։

«Հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխը, որը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, ադրբեջանական կողմին տրամադրել է անհրաժեշտ բացատրությունները և վստահություն հայտնել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Նշված քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Զախարովան հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ Քննչական կոմիտեն կհրապարակի, հենց որ դրանք հասանելի դառնան։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է 6-ի: