Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցումների վճարման միասնական կարգը։ Սահմանվել են փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման եղանակներն ու պահանջները, ինչպես նաև վճարման գործընթացում պատասխանատու պետական ստորաբաժանումների լիազորությունները։ Փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը։ Մասնավորապես, սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության և այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։ Սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակները՝ էլեկտրոնային և/կամ թղթային ձևերով, ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվող պահանջները, օտար լեզվով կազմված փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացուցչության և իրավահաջորդության դեպքերում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի շրջանակը»։