Վրաստանում երկու օրվա ընթացքում չորրորդ ընդդիմադիր առաջնորդն է դատապարտվել ազատազրկման

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Վրացի ընդդիմադիր գործիչ և «Ագմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման՝   խորհրդարանական քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար։ Նրան նաև երկու տարով արգելվել է պետական ​​պաշտոն զբաղեցնել։

Հունիսի 23-ին նմանատիպ գործերով ազատազրկման էր դատապարտվել ևս երեք ընդդիմադիր առաջնորդ՝ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն (ութ ամիս) և Զուրաբ Ջափարիձեն (յոթ ամիս ազատազրկում):

Գիորգի Վաշաձեն դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել, նա ձերբակալվել է կուսակցության գրասենյակում։ Այնտեղ էին նաև այլ ընդդիմադիր առաջնորդներ և Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ «Վրացական երազանքը» գտնվում է «պարանոիդ վիճակում», ինչը ռեժիմի վերջին փուլի դասական նշան է։ Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները վկայում են ներքին անհամաձայնության և աճող բռնաճնշումների, ինչպես նաև համակարգի ներսում վախի մասին։ Զուրաբիշվիլին ասել է, որ ընդդիմության և հասարակության համար դժվար ժամանակներ են սպասվում, և հատկապես դժվար է խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների համար։ Նա ընդգծել է ոչ բռնի բողոքի ակցիաները շարունակելու և ընդդիմությունը միասնական ռազմավարության շուրջ լիովին համախմբելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ ընդդիմության առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները դատապարտել էին արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

««Վրացական երազանքի» անօրինական ռեժիմը ապօրինի կերպով ձերբակալել է ընդդիմության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեին, Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին՝ ուժեղացնելով բռնաճնշումները: Իվանիշվիլին ձգտում է ստեղծել միակուսակցական պետություն՝ ի ծառայության կոմունիստական ​​Չինաստանի։Ս ենատը պետք է ընդունի #MEGOBARI-ն»,- գրել է Ուիլսոնը սոցիալական ցանցերում:

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի