Հայ-վրացական հարաբերություններ․ խնդիրներն ու հեռանկարները՝ երկու երկրների փորձագետների աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

Հունիսի 18-20-ը Դիլիջանում կայացած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. համագործակցության նոր հորիզոններ» ֆորումի ժամանակ երկու երկրների փորձագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներն ու օրակարգը՝ միջազգային անկայունության պայմաններում։

Factor TV-ին տված հարցազրույցում GIPA ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Տորնիկե Շարաշենիձեն նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ներկայում գտնվում են անկախություն ստանալուց ի վեր իրենց լավագույն փուլում, թեև ավելի խորը ինտեգրացմանը նախկինում և այժմ խանգարում է այն, որ Հայաստանը և Վրաստանը գտնվում են տարբեր քաղաքական և տնտեսական բլոկներում։

Նրա այս կարծիքը կիսում է նաև նրա հայ գործընկեր Սերգեյ Մինասյանը, ով նշում է, որ Հայաստանը և Վրաստանը, տասնամյակներ շարունակ ուղղված լինելով տարբեր ուժային կենտրոնների կողմ, վերջին տարիներին վերադարձել են իրենց տարածաշրջան և ստիպված են հաշվի նստել տարածաշրջանային իրողությունների հետ՝ հրաժարվելով հույսերից՝ ունենալու ուժեղ հովանավոր և արտաքին ուժերի աջակցություն։

Տնտեսագետ Վախթանգ Չարայան իր հերթին Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ Հայաստանի և Վրաստանի գտնվելը տարբեր քաղաքական և տնտեսական բլոկներում թեև խանգարում է համագործակցությանը, այնուամենայնիվ, կան տարբեր հնարավորություններ, և Հարավային Կովկասի երկրների ավելի խորը ինտեգրումը կարող է տարածաշրջանը դարձնել ավելի գրավիչ ներդրումների համար։ Նա կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանումը, ինչպես նաև «Միջին միջանցքի» (Middle Corridor) հնարավորությունների օգտագործումը, որը Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Իրանի հետ կապված հակամարտությունների ֆոնին ներկայում դիտարկվում է որպես Արևելք-Արևմուտք առանցքի առավել ապահով երթուղի։ Չարայան նաև ընդգծում է չինական ներդրումների կարևորությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Վրաստանի տնտեսության համար՝ նշելով, որ այդ ներդրումները, ի տարբերություն արևմտյան կամ ռուսական ներդրումների, չեն պարտադրում որևէ հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ընդգծում է, որ թեև Հայաստանի և Վրաստանի միջև կան բազմաթիվ խնդիրներ, այդ հարաբերությունները աննախադեպ են, երբ անկախացումից հետո՝ տարբեր ղեկավարների և արտաքին քաղաքական կողմնորոշումների պայմաններում, երկու երկրներին հաջողվել է պահպանել բախումներից զերծ հարաբերություններ։ Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան–Վրաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը՝ ի նպաստ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Իսկանդարյանն այս փուլում թերահավատ է՝ նշելով, որ հակամարտության կարգավորումը կախված է հենց երկու երկրների դիրքորոշումից (առաջին հերթին՝ Ադրբեջանի), այլ ոչ թե այն ձևաչափից, որով կընթանա բանակցային գործընթացը։

Սամվել Մելիքսեթյան