Բաքվի շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը խոսել է ապրիլյան մարտերի ժամանակ ռազմական գործողությունները ղեկավարած գեներալներից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է ընթանում Բաքվի զինվորական դատարանում, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հրապարակվել են  «այն գեներալների անունները, որոնք 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ Հայաստանի  կողմից ղեկավարել են ռազմական գործողությունները»։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է  պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովայի հարցերին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իր ցուցմունքներում  նա նշել է, որ «այդ ժամանակ հայկական կողմից գործողությունները ղեկավարել են  ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Արցախի ՊԲ-ի բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը»։

Երեկ  էլ տեղի ունեցած նիստում  Արցախի ՊԲ-ի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը պատասխանել էր պետական մեղադրողների հարցերին, ցուցադրվել էր ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված  է հունիսի 24-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի