Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանն է հարցաքննվել, ցուցադրվել է Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ տեսանյութ

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում երեկ կայացել է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական հերթական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ  նիստի ընթացքում պետական ​​մեղադրող Վյուսալ Աբդուլլաևը Արցախի ՊԲ-ի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին հարցեր է ուղղել։ Սկզբում նա պատասխանել է Արցախի տարածքների  «ականապատման վերաբերյալ հարցերի»։

Նաև դիտարկվել են «փաստաթղթեր» Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի վերաբերյալ»։ Մանուկյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ չի մասնակցել ականապատման և ականազերծման աշխատանքներին։

Նրա ցուցմունքներից որոշ հատվածներ արդեն ներկայացրել ենք։ Մեղադրողի հարցին՝ «կարո՞ղ էին արդյոք ձեզանից ցածր գտնվող դիվիզիայի հրամանատարները, իրենց նախաձեռնությամբ, առանց Ձեզ զեկուցելու կամ կորպուսի հրամանատարությանը տեղեկացնելու, ականապատել տարածքները։ Արդյո՞ք նրանք իրավունք ունեին դա անելու», Մանուկյանը  պատասխանել է՝ «ոչ»։

Նա նաև պատասխանել է «վարձկանների» մասին հարցին և նշել, որ Ստեփանակերտի իր տանը հայտնաբերված ««Քաջերի ջոկատը» կազմավորվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից»։ Հարցին, թե ինչ հիմքով են «օտարերկրյա քաղաքացիներ հավաքագրվել ռազմական գործողություններին մասնակցելու համար», Մանուկյանը պատասխանել է. «Ես չեմ ստուգել նրանց ինքնությունը: Դա իմ պարտականությունը չէ: Ես լիազորված չեմ եղել վերահսկել նրանց կամ որոշել, թե որ երկրից են նրանք եկել»:

Մանուկյանը նաև ասել է,  որ ինքն ականատես չի եղել «գերիների և պատանդների՝ որպես ստրուկների օգտագործման  կամ խոշտանգումների դեպքերի»: Նրան հարց են ուղղել նաև «Ադրբեջանի էկոլոգիային հասցված վնասի և օկուպացիայի ընթացքումհրդեհների մասին», նա պատասխանել է․ «Իմ զբաղեցրած պաշտոնը որևէ կապ չուներ այդ հարցերի հետ»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Մանուկյանը նաև ասել է, որ  2016 թ-ի ապրիլյան մարտերի ժամանակ, նաև 2020թ-ի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ եղել է Հայաստանում։

Մանուկյանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված հրամանագրով նշանակվել էր Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, ասել է, որ ծառայությունը սկսել է 2020 թվականի փետրվարի սկզբին։ Նա ասել է, որ տեղյակ չէ, որ իր թեկնածությունը  առաջադրել են Հայաստանի նախագահը կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Նա հայտարարել է, որ 2020 թվականի հունվարին ինքը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ՝ իր նշանակման , և ՀՀ նախագահի հետ՝ գեներալ-մայորի կոչում շնորհելու հետ կապված։ Նա հավելել է, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր։

Մանուկյանը հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը զբաղեցրել է Արցախի բանակի հրամանատարի  առաջին տեղակալի պաշտոնը  և հավելել. «Պատերազմի հետ կապված իմ պարտականությունները համառոտ և կոնկրետ նկարագրվել են։ Ստեղծվում է պահեստային հրամանատարական կետ։ Եթե գլխավոր հրամանատարական կետը խափանվում է, ապա կապի համակարգի և հրամանատարական որոշումների կատարման պատասխանատվությունը որոշակի ժամանակահատվածում ընկնում է այդ պահեստային կետի վրա»։

Նա նաև հայտարարել է, որ չի լսել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի կողմից, իբր թե, «իրականացված սադրանքների մասին»։

Այդ ժամանակ դատարանը դիտարկել է Դավիթ Տոնոյանի՝ այն ժամանակվա ՀՀ  պաշտպանության նախարարի տեսակետների տեսագրությունը։

2019 թվականի տեսանյութում Տոնոյանը նշում է. «Որպես պաշտպանության նախարար՝ ես դեմ եմ այն ​​թեզին, որ տարածքները կարող են հանձնվել խաղաղության պայմանագրով։ Ես կտրականապես դեմ եմ այս թեզին։ Այսօր ես այստեղ առաջ եմ քաշում միայն մեկ թեզ՝ նոր պատերազմ, նոր տարածքներ»։

Կադրերը նկարահանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Նշվում է, որ Դավիթ Տոնոյանը հրապարակային հայտարարություն է արել։ Նա նշում է, որ զիջում չկա, բայց փոխզիջում հնարավոր է։

Նյու Յորքում Դավիթ Տոնոյանը, որը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ է ունեցել քաղաքացիական հագուստով, իսկ երեկոյան՝ զինվորական համազգեստով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսել է հայկական բանակում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին, նշել սփյուռքի դերն այդ գործում։

Դատարանը նաև ուսումնասիրել է Արցախի բանակի շտաբի պետի տեղակալ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված, իբրև թե, գաղտնի փաստաթուղթը։

«2020 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված 0671 համարի փաստաթուղթը կոչվում է «Հրամանագիր հակառակորդի բնակավայրերը կրակային ոչնչացման որոշման մասին»»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրամանագրում նշված է, որ «անհրաժեշտ է հաշվարկել կրակի վարման դիրքերը, ինչպես նաև՝ ամբողջությամբ լրացնել մարտական ​​կիրառման  հետ կապված փաստաթղթերը»։

Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարվում է «հրետանու գծով բանակի հրամանատարի տեղակալին»։ Հրամանը, իբր, ներառել է նաև բնակավայրերի ցանկը՝  Ադրբեջանի մոտ 70 բնակավայր, այդ թվում՝ Գյանջա, Մինգեչաուր, Նավթալան քաղաքները, ինչպես նաև Բեյլագանի, Աղջաբեդիի, Եվլախի և Բարդայի շրջաններն ու գյուղերը։

Մանուկյանը նշել է, որ այս հրամանին առաջին անգամ ծանոթացել է նախաքննության ընթացքում և չի մասնակցել  Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պլանավորմանը, բացառությամբ մի շարք կազմակերպչական հարցերի։ Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել է Մարտակերտի հյուսիսային տարածքում, Հադրութի մի շարք բնակավայրերում և այլ տարածքներում։

Նա նշել է, որ ինքը զբաղվել է զորահավաքի հետ կապված կազմակերպչական աշխատանքներով և  որ զորահավաքին միացածները գրանցվել են գյուղական դպրոցում, որտեղ նրանց նաև զենք է տրվել։ Մանուկյանը նաև նշել է, որ «Արցախի բանակի ռազմական պատվերները եկել են Հայաստանից» և ասել․

«Ինչպես  արդեն ասել եմ՝ երբ մատակարարումները վերջանում էին, խնդիրը լուծվում էր այդպես։ Սա վերաբերում էր բոլոր տեսակի պաշարներին՝ թե՛ սարքավորումներին, թե՛ մարդկային ուժին»։

Մանուկյան ասել է, որ չգիտի, թե ով է հրաման տվել «Իսկանդեր Մ», «Տոչկա Ու» և այլ հրթիռներով «Ադրբեջանի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին» հարվածելու վերաբերյալ։ Նա հավելել է, որ Արցախի բանակն իր կանոնավոր կառուցվածքում նման զենք չի ունեցել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի