Նժդեհ Իսկանդարյանը Արցախի պետնախարար է նշանակվել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար: Այս մասին նա հայտնել է Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում: Factor.am-ի հետ զրույցում Իսկանդարյանը նշեց, որ իր գործառույթն է՝ ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների առջև կանգնած խնդիրները շուտափույթ լուծում ստանան։

«Չէի կարող պատասխանատվությունից խուսափել, երբ ինձ առաջարկեցին այդ պաշտոնը։ Սա ինձ համար առաքելություն է։ Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որ արցախցիների խնդիրների լուծման համար օգտակար լինեմ։ Իմ առջև դրված ամենամեծ խնդիրն ու հարցը հենց սա է»,- ասաց Իսկանդարյանը։

Մինչև այս, Արցախի պետնախարարի պաշտոնում քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանն էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 120 հազար արցախցի բռնի տեղահանվեցին Արցախից։ Հայաստանում ներդրվեցին բռնի տեղահանվածներին աջակցելու մի շարք ծրագրեր։ Վերջին շրջանում բնակվարձի փոխհատուցման 40+10 ծրագրի դադարեցումը դժգոհությունների առիթ էր դարձել արցախցիների շրջանում։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարտի 29-ից Ազատության հրապարակում նստացույց էր սկսել տեղահանվածների սոցիալական խնդիրների ու բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու պահանջներով։ Արդյունքում կառավարությունը ևս երկու ամսով երկարաձգեց բնակավարձի փոխհատուցման ծրագիրը։ Հունիսից, սակայն, այդ աջակցությունը կտրամադրվի սահմանափակ թվով տեղահանվածների։

Կառավարությունը ավելի վաղ հաստատել է նաև Արցախից բռնի տեղահանված և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը։ Այս ծրագրի շահառուներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից: Աջակցությունը կտրամադրվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին անդամի համար կկազմի 40 հազար դրամ, մնացած բոլոր անդամների համար՝ 10 հազարական դրամ:

Անի Թամրազյան