Մոտ օրերս հայտարարություն կանեմ. ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին
Քաղաքականություն
11.10.2018 | 16:37Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել շուրջ տասը օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված և մեծ աղմուկ բարձրացրած ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը:
Այսօր լրագրողների հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այդ օրենքը ստորագրել, Արմեն Սարգայանն ասաց․
«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ։ Հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով»։
Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ սկսելու է հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ։