Հայաստանի հողի վրա ամեն ինչ մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը․ Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ․ Միկայել Ժան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

«Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների մասին և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց կենդանի մնալ այդ ամենից։ Հայաստանն այսօր կենդանի է, կենդանի է և հարուստ՝ իր սփյուռքով։ Այսօր աշխարհը,  պարոն վարչապետ, Ձեր հրավերով գտնվում Հայաստանում և մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այսպիսի երկրում։ Ես կցանկանայի իմ և Ֆրանկոֆոնիայի մասնակից պետությունների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ պարոն վարչապետ»,- այս խոսքերով  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղար Միկայել Ժանը սկսեց իր ելույթը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող գագաթնաժողովին։

Անդրադառնալով գագաթնաժողովի նպատակներին՝ ՖՄԿ քարտուղարը նշեց, որ Ֆրանկոֆոն երկրների ուժը պետությունների միջև ընթացող ցանցային աշխատանքների մեջ է, որոնց շնորհիվ կարողացել են պայքարել արհավիրքների դեմ և ծնել նոր արժեքներ։

Վերջինս նշեց, որ կցանկանար, որ այսօրվա գագաթնաժողովի մասնակիցները հարց տան իրենց՝ արդյոք կցանկանայի՞ն, որ միջազգային կազմակերպությունները լինեն գործիքներ ոմանց ձեռքում, թե՞ կցանկանային, որ այդ կազմակերպությունները գտնեն լուծումներ աշխարհի առաջ ծառացած խնդիրների դեմ և բարձրաձայն ասել՝ ավելի շատ ժողովրդավարություն և ավելի շատ ազատություն։