Պետք չի ինտրիգներ, միջանձնային հարցեր փնտրել․ Արփինե Սարգսյանը՝ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
Բոլորը

«Որևէ պաշտոնյա հավերժ չէ, պետք չէ ինտրիգներ, միջանձնային հարցեր փնտրել»,- ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ այսպես արձագանքեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգմաավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչու է Արամ Հովհաննիսյանն ազատվել ոստիկնապետի պաշտոնից։

Ուժային կառույցի ղեկավարը պարզաբանեց, որ նախարարությունում իր նշանակումից հետո եղել են կադրային տարբեր փոփոխություններ։

«Կադրային փոփոխությունները օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է. կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը»,-նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՆԳ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը երկու օր առաջ պաշտոնից ազատվեց։ Նույն օրը Փաշինյանի որոշմամբ մեկ այլ պաշտոնանկություն էլ եղավ․ Լոռու մարզպետ Արման Ղազարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց․ նա հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ոստիկանության պետ։

Հավելենք, որ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկության վերաբերյալ մի քանի վարկած է շրջանառվում՝ նրա անգործությունից մինչև որդիների հետ կապված աղմկահարույց դեպքեր։ Մասնավորապես, Մասիսի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Կարլեն Հովհաննիսյանի մասով նշում են, որ անմիջական կապ ունի կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու դեպքերի հետ։ Մյուս որդու՝ Հրաչյա Հովհաննիսյանի մասով էլ «Հետք»-ը գրել էր, որ զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին։
Factor TV-ի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը տևական ժամանակ այս մասին հարցեր է ուղղել Հովհաննիսյանին, միևնույն ժամանակ խնդիրներ են եղել նաև ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հետ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է պաշտոնանկության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան