Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակը կարող է նպաստել Վաշինգտոնի կողմից Ուկրաինային աջակցության ուժեղացմանը։ Այս մասին նա ասել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «Европейская правда»-ն։

Զելենսկին հույս է հայտնել, որ հաջորդ տարի դեմոկրատների կողմից Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ստանձնելու արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Կիևի համար։

«Մենք ունենք երկկուսակցական աջակցություն՝ երկու կուսակցությունների կողմից։ Ես շնորհակալ եմ նաև հանրապետականներին, սակայն դեմոկրատները շատ հստակ են արտահայտվում Ուկրաինային աջակցելու և օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Նրանք խոսում են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերի վերականգնման մասին, որոնք վերջին տարիներին որոշ չափով թուլացել են։ Առանց այդ կապերի և հարաբերությունների շատ դժվար է դիմակայել Պուտինին»,- հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից օգնության ավելացումը կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և դրդել նրան դադարեցնել պատերազմը։

«Եթե Կոնգրեսն այժմ խոսի Ուկրաինային հզոր ֆինանսական աջակցության կամ ռազմական օգնության մասին, ինչպես այսօր անում և ցուցադրում է Եվրոպան, ապա դա դրական գործոն կդառնա, որը կազդի Պուտինի վրա։ Այդ դեպքում Պուտինը կմտածի՝ արդյոք իմաստ ունի շարունակել պայքարը և պատերազմը, եթե աջակցությունն աճում է»,- հայտարարել է Ուկրաինայի  նախագահը։

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության ուժեղացումը կնպաստի բանակցությունների մեկնարկին և հնարավոր խաղաղության հաստատմանը։

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում։ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել Կոնգրեսում մեծամասնություն կազմած դեմոկրատների հետ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի