Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից Նիկա Մելիան

Լուրեր

18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
Բոլորը

Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության և «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան՝ դատական նիստի նախօրեին, որը պետք է քննարկեր նրա խափանման միջոցը փոխելու և կալանքի հարցը, գրում է Эхо Кавказа-ն։

Մելիան ձերբակալվել է փոդքասթի ձայնագրության մեկնելու ճանապարհին։ «Ախալի» կուսակցության մամուլի ծառայության տվյալներով՝ նա այժմ Դիղոմիի շրջանի ժամանակավոր կալանքի կենտրոնում է։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալությունը վարչական բնույթ է կրում, ընդդիմադիր գործիչը մեղադրվում է Վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու մեջ (վիրավորանք կամ այլ նվաստացուցիչ վարքագիծ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս):

Փաստաբան Գեորգի Կոնդախիշվիլին ձերբակալությունը որակել է «բացարձակապես անհասկանալի»։ Նրա խոսքով՝ ոստիկանները պահանջել են տեղափոխել մեքենան, ապա Մելիայի նկատմամբ ուժային մեթոդներ են կիրառել։

Քաղաքական գործչի  աջակից Նիկա Գվարամիայի խոսքով՝ Մելիային «փաստացի առևանգել են»։

Ձերբակալությունը դատապարտել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած «Դիմադրության հարթակը»։

«Ահաբեկչություն Վրաստանում․ քաղաքական առաջնորդի (Նիկա Մելիա) ևս մեկ անօրինական և ամոթալի ձերբակալություն երրորդ երկրում՝ ռեժիմի հակառակորդի (Գեորգի Բաչիաշվիլի) առևանգումից հետո։ Ամեն օր «ռուսական» ռեժիմն ուժեղացնում է բռնաճնշումները, բայց չի կարող ամրապնդել իր իշխանությունը կամ ներքին վստահությունը։ Բողոքը կշարունակվի»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։

«Հակաամերիկյան «Վրացական երազանքի» ռեժիմը հենց նոր ձերբակալել է ընդդիմության հիմնական առաջնորդներից մեկին՝ Նիկա Մելիային, նույն հորինված պատրվակով, ինչ ընդդիմության դեմ նախորդ հարձակումների ժամանակ։ Ակնհայտ է, որ ընդդիմությունն ամբողջությամբ վերացվում է՝ երկիրը Չինաստանին վաճառելու համար։ Պատժամիջոցներն են լուծումը»,- իր հերթին X-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի