Ալիևը ներում է շնորհել 218 մարդու, այդ թվում՝ Ադրբեջանում ազատազրկված Ֆրանսիայի քաղաքացուն․ որևէ ադրբեջանցի քաղբանտարկյալ ազատ չի արձակվել

Լուրեր

29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել համաներում շնորհելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներում է շնորհվել 218 մարդու, որոնք պատիժ են կրում ադրբեջանական բանտերում։ Համաներման արժանացածների թվում է Ֆրանսիայի քաղաքացի Թեո Հյուգոն, որը Բաքվի մետրոյի կայարանում մի քանի վագոն էր նկարազարդել։

Ընդհանուր առմամբ, ներում ստացածների թվում են 16 օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանցից 5-ը Իրանի քաղաքացի է, 4-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Պակիստանի, 2-ը՝ Վրաստանի, մեկական՝ Ֆրանսիայի, Թուրքիայի և Աֆղանստանի։

Հավելենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը վճիռ էր կայացրել երեք օտարերկրացիների գործով, որոնք գրաֆիտի էին արել մետրոյի վագոնների վրա։ Օտարերկրացիներն են՝ Ֆրանսիայի քաղաքացի Թեո Հյուգոն, Նոր Զելանդիայի քաղաքացի Քվենտին դե-Սենտ Իսմայիլն ու Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլը։ Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իսկ մյուսները տուգանվել էին 6,800 մանաթով (շուրջ 3,500 եվրո)։

Ավելի ուշ Հյուգոն դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Նա նշել էր, որ «հանցագործ չէ, այլ նկարիչ, որը երկու ամիս է՝ բանտում է, և իր ընտանիքը շատ է տուժում այդ վիճակից»։ Նա խնդրել էր իրեն ազատ արձակել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համաներմամբ որևէ ադրբեջանցի քաղբանտարկյալ ազատ չի արձակվել։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ Ադրբեջանում ներկայում կա ավելի քան 360 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի