Ալիևը կրկին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին է խոսել

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջեր ներկայացնել։ Նա հերթական անգամ խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

«Ցավոք, «Արևմտյան Ադրբեջանում»՝ մեր պատմական հողերի վրա, որտեղից վտարվել են մեր հայրենակիցները, գիտակցաբար և համակարգված կերպով իրականացվում է ադրբեջանական ժողովրդի հարուստ նյութական և հոգևոր ժառանգության լիակատար ոչնչացման կամ կեղծման, պատմական և էթնիկ տարածքներում ադրբեջանցիների հետքերի ջնջման քաղաքականություն»,- հայտարարել է Ալիևը Բաքվում անցկացվող «Իսլամատյացություն. կողմնակալության բացահայտում և խարանների վերացում» թեմայով համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Նա նշել է, թե մի քանի օր առաջ «Կովկասի մահմեդականների վարչության ղազիների խորհրդի նիստում ընդունված՝ Երևանի ղազիթայի գործունեությունը վերականգնելու որոշումը կարևոր քայլ է պատմական արդարության ապահովման և «Արևմտյան Ադրբեջանում» ադրբեջանական մշակութային և կրոնական-հոգևոր ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու ուղղությամբ»։

Արցախում հայերի էթնիկ զտում իրականացրած երկրի ղեկավարը խոսել է նաև ԼՂ-ում, իբր, ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած հանցագործություններից։

«Մեր հողերի երեսնամյա օկուպացիայի ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ իրականացվել է Խոջալուի ցեղասպանություն, իրականացվել է էթնիկ զտում, որի արդյունքում մեկ միլիոնից ավելի մեր հայրենակիցներ դարձել են փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Սակայն, ցավոք, Արևմուտքի որոշ շրջանակներ, գործելով բացառապես կրոնական մոլեռանդությունից և իսլամատյացությունից դրդված, աչք փակեցին Հայաստանի կողմից մեր հողերի օկուպացիայի վրա, խեղաթյուրեցին հակամարտության իրական էությունը և փորձեցին այն ներկայացնել որպես կրոնական հողի վրա հակամարտություն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչությունը Երևանում «մասնաճյուղ» էր ստեղծել ու ղեկավար նշանակել։ Ավելի վաղ էլ Ալիևն ասել էր, թե «ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»։

Այսօր Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի