Իրանը հավատում է հաղորդակցությունների բացմանը՝ երկրների տարածքային ամբողջականության հարգմամբ․ Փեզեշքիանը՝ Ալիևին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրի անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 28-ին։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նամակում ասվում է, որ Իրանը վճռական է ընդլայնել և բարձրացնել երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի՝ ընդհանուր շահերից ելնելով, այդ համատեքստում ընդգծելով տրանսպորտի, էլեկտրաէներգիայի, բնական գազի հետ կապված տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման արագացման, առևտրի ծավալների ավելացման և մարդկանց միջև շփումների պարզեցման կարևորությունը։

«Իրանը հավատում է հաղորդակցության ուղիների բացմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինչը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,-ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Փեզեշքիանն այցելել էր Բաքու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի