Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ՝ ի՞նչ ռեպրեսիաների մասին է խոսում Արմեն Աշոտյանը

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկություն չունի, թե իրենց խմբակցության պատգամավորներն ի՞նչ ռեպրեսիաների են ենթարկվել նախքան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաքին միանալը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբացության ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ, իր տեղեկություններով, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել են ռեպրեսիվ մեթոդներ, իսկ որոշ պատգամավորների վրա էլ ճնշումներ են եղել անգամ արտերկրից։

«Ես որևէ ճնշման կամ ռեպրեսիայի մասին տեղեկություն չունեմ, պարզապես ցանկանում եմ տեղեկացնել, որ այն պատգամավորները, ովքեր միացել են այդ ստորագրահավաքին, իրենց համաձայնությունն ենք տվել նաև հայտարարության այն տեքստին, որը առաջիկա ժամերի ընթացքում պատրաստվում են հրապարակել։ Նորից կրկնում եմ՝ ՀՀԿ-ն որևէ մտադրություն չունի վարչապետի թեկնածու առաջադրել, կրկնում եմ՝ մենք կողմ ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթանան մշակված ճանապարհային քարտեզով, որպեսզի մասնակից ուժերին հնարավորություն տրվի հավասար պայմաններում մասնակցել դրանց»,-ասաց Բաղդասարյանը։