Բաքուն հայտնել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է հարուցված քրեական գործերով համապարփակ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունեցող Ադրբեջանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբերի ստեղծման, ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, երկրի հյուսիսային շրջանների անտառային տարածքներում ստորգետնյա ապաստարաններ ստեղծելու, այդ ապաստարանները զենքով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, տեխնիկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ պարագաներով մատակարարելու գործունեության հետ։

Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Վուգար Նաջաֆլին, Ջամալ Գյոզալովը, Թոֆիկ Յուսիֆլին և Դադաշ Հաշիմովը, որոնք ահաբեկչական հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված խմբի մաս են կազմել, 2024 թվականին լքել են Ադրբեջանի տարածքը և թաքնվել Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին գտնվող լեռնային տարածքներում։ Հաստատվել է, որ նրանք մասնակցել են զորավարժությունների և զինված բախումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպության կազմում անցել են զինված պատրաստություն Ադրբեջանից դուրս՝ հանցավոր նպատակներով։

Նշվում է, որ ՊԱԾ-ի կողմից գործընկեր օտարերկրյա հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետաքննության տակ գտնվող անձինք ձերբակալվել են օտարերկրյա պետություններում և հանձնվել Ադրբեջանին։ Պարզվել է նաև, որ  Թոֆիկ Յուսիֆլիի և Դադաշ Հաշիմովի ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի  քաղաքացիներ Միր Ջավադ Հուսեյնլիի և Թուրալ Աղաևի կողմից, որոնց հետ կապված բացահայտվել են նաև այլ հանցավոր գործողություններ։

Հանցավոր խմբի վերոնշյալ անդամները քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 283-1.3 (կրոնական շարժումների տարածում,  կրոնական ծեսերի պատրվակով զորավարժություններին և զինված բախումներին մասնակցություն, կրոնական ատելության հիման վրա) և այլ հոդվածներով, դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանք։

Նշվում է, որ շարունակվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղը հայտնել էին, որ Պետական ​​անվտանգության ծառայությունն արտասահմանում ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող զգալի թվով հետախուզվող անձանց և նրանց վերադարձրել երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի