Նախիջևանում զինվորականները բողոքում են, թե աշխատավարձերը կրճատվել են ԼՂ-ում «վերականգնման աշխատանքների պատճառով»

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Նախիջևանում զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվում են՝ Լեռնային Ղարաբաղի «վերականգնումը ֆինանսավորելու» համար, գրում է OC Media-ն։

«Նրանք ասում են, որ իրենց սպառնում են բողոքի ակցիաների ժամանակ։ Սպաներից Բ.Ն.-ն ասել է՝ «Ես չէի հավատում, որ վերցված գումարը նախատեսված էր [Լեռնային Ղարաբաղին] օգնելու համար»»,- գրել է լրատվամիջոցը:

«Մենք զինվորներ ենք, մեզանից շատերը կռվել են [Լեռնային Ղարաբաղում]: Մենք դեմ չենք ամսական 200-300 մանաթ (120-180 դոլար) ստանալուն: Մենք մեր կյանքը տվել ենք այս պետության համար և շարունակում ենք դա անել: Սակայն անընդունելի է, որ նրանք անընդհատ մեր աշխատավարձից պահումներ են անում: Մենք չենք հավատում նրանց ասածներին: Նրանք յուրացնում են այն գումարը, որը մեզանից պահվում է [Լեռնային Ղարաբաղը] կառուցելու անվան տակ»,- ասել է Բ.Ն.-ն:

Մեկ այլ սպա սոցիալական ցանցերում գրել է, որ խորհուրդ է տալիս կոռումպացված պաշտոնյաների փողերն օգտագործել Լեռնային Ղարաբաղի շինարարության մեջ։

«Մենք էլ մեր սեփական խնդիրներն ունենք։ Այս աշխատավարձը վաստակում ենք մեր քրտինքով։ Մենք օր ու գիշեր լեռներում ենք և տառապում ենք։ Սակայն Ադրբեջանում որոշ պաշտոնյաներ և գործարարներ բավականին հեշտությամբ են [փող] վաստակում։ Ավելի լավ կլիներ, եթե նրանց փողը գնար [Լեռնային Ղարաբաղի] շինարարությանը»,- ասել է նա։

OC Media-ն կապ է հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, սակայն հրապարակման պահի դրությամբ պատասխան դեռ չի ստացել։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի