Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ինչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
11.04.2026 | 16:05
Վիշինգային խարդախություն Հայաստանում. թիրախում են բջջային օգտատերերը՝ կեղծ «5G թարմացումների» միջոցով
11.04.2026 | 15:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը
11.04.2026 | 15:30
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 15:19
Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում
11.04.2026 | 14:54
Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 13:10
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 11-ի դրությամբ
11.04.2026 | 12:56
Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների
11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
Բոլորը

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն այս պահին Քննչական կոմիտեում է. տուժող է ճանաչվել երկու երեխա, 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Թեև դպրոցում դասապրոցսեը նորմալ հունով ընթանում է, սակայն անհանգստություն կա ոչ միայն դպրոցի պատերի ներսում, այլև դրսում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպիտակ փոշենման զանգվածն առաջին անգամ երեխաներին տվել են 2024 թվականի դեկտեմբերին, սա շարունակվել է մինչև 2025-ի ապրիլ։ Փաստացի, թեև այս ամբողջ գործընթացը շուրջ 4 ամիս տևել է, սակայն ծնողների և աշակերտների համար իրողությունը բացահայտվել է միայն երեկ։ 

Ծնողներից որևէ մեկը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, սակայն շեշտեցին՝ երեկվանից շոկի մեջ են։ Ոչ միայն նրանք, այլև ուսուցիչներն են սրտնեղած իրենց դպրոցում կատարվածից։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը զերծ մնաց դեպքով մանրամասներ հայտնելուց։

Ինչպես աշակերտները, այնպես էլ ծնողներն ու ուսուցիչները միաբերեն շեշտում են՝ դպրոցը լավն է, ուսուցիչները՝ առավել ևս, չեն ցանկանա, որ այս պատմությունը որևէ բիծ թողնի դպրոցի անվան վրա։

Ոստիկանության կողմից ուսուցչին օժանդակություն պետք է տրամադրվի, կարծիք է հայտնում ուսուցիչներից մեկը։ Նմանօրինակ լուծում այսօր բարձրաձայնվեց նաև ԿԳՄՍ փոխնախարարի կողմից։

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ մայիսի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի նկատմամբ։ Թմրանյութերի մասով այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ, քանի որ սպիտակ փոշենման զանգվածը փորձաքննության է ուղարկվել։ Երեք անչափահասի և մեկ չափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, ևս մեկի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Տուժող են ճանաչվել ցածր դասարանի երկու երեխաներ։ Տնօրենն ասաց՝ այս պահին նրանք դպրոց չեն հաճախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան