Բաքուն հայտնել է արտերկրում ահաբեկիչների ձերբակալելու և Ադրբեջան տեղափոխելու մասին
Քաղաքականություն
12.05.2025 | 16:34
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն արտասահմանում ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող զգալի թվով հետախուզվող անձանց և նրանց վերադարձրել երկիր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացրած դիմումի հիման վրա։ Նշված անձինք ձերբակալվել են երկրի սահմաններից դուրս՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և տեղափոխվել Ադրբեջան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանի ՊԱԾ մամուլի ծառայությունը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի առթիվ քննչական միջոցառումները շարունակվում են, առաջիկայում հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի