Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ՝ զգուշացնելով լայնածավալ պատերազմի վտանգի մասին

Լուրեր

27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
27.04.2026 | 15:30
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հնդկաստանի կողմից երեքշաբթի երեկոյան Պակիստանի վրա իրականացված հրթիռային հարձակումը՝ ընդգծելով լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկը։

«Մենք մտահոգությամբ հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումներին։ Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան իրականացված հարձակումը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Մենք դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումները։ Մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել ողջախոհություն և զերծ մնալ միակողմանի գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան ակնկալում է, որ միջոցներ կձեռնարկվեն` տարածաշրջանում լարվածությունը հնարավորինս շուտ նվազեցնելու համար, և որ անհրաժեշտ մեխանիզմները, այդ թվում՝ հակաահաբեկչական ոլորտում, կներդրվեն նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

«Մենք նաև աջակցում ենք Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։

Հավելենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումները։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը հայտարարել ր Պակիստանի դեմ «Սինդուր» ռազմական գործողություն սկսելու մասին՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Քաշմիրի՝ Իսլամաբադի  կողմից կառավարվող հատվածում։

«Այս քայլերը ձեռնարկվել են Փահալգամի բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի»,- ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Կողմերը նաև հայտնել են  փոխադարձ ռազմական հարվածների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի