ՔԿՀ-ում ինքնասպանության դեպքերը կապված են հոգեկան առողջական խնդիր ունեցողների հետ. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՔԿՀ-ներում մահվան դեպքերը տարբեր են, դրանց մի մասը բնական մահեր են պայմանավորված անձանց որոշակի հիվանդություններով, ցավոք սրտի, մի մասն էլ ինքնասպանության դեպքեր են և դրա հետ կապված ակտիվ աշխատանքներ են հիմա կատարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Գալյանը հավաստիացրեց, որ մահվան բոլոր դեպքերն ուսումնասիրվում են. «Ես չեմ ուզի դեպքերն անհատականացնել, բայց այս պահի դրությամբ առկա տվյալներով բոլոր դեպքերը կապված են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հետ: Այսինքն՝ այդ անձինք, ըստ էության, հակված են եղել ժամանակին ինքնավնասման: Մենք որքան էլ փորձում ենք հետևել, որպեսզի այդ ինքնավնասումները ճակատագրական ելքի չհանգեցնեն, երբեմն չենք հաջողվում այդ աշխատանքում: Դա է պատճառը, որ հիմա ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ:

Սա նորամուծություն է լինելու, բայց այլ կերպ պայքարելը այս երևույթի դեմ ուղղակի հնարավոր չէ: Այս առումով մեր միջազգային գործընկերներն էլ ասում են այլ հնարավոր տարբերակ, քան տեսախցիկներով նմանատիպ անձանց վերահսկելն է, ուղղակի գոյություն չունի: Սա քայլերից մեկն է որ նախատեսում ենք մենք անել որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը, այսպես ասեմ, մենք կարողանանք ապահովել»,- ասաց Գալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։