Հնդկաստանի ԶՈՒ-ն սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանում «ահաբեկչական ենթակառուցվածքներին»

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսել Պակիստանի դեմ՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

«Այս քայլերը ձեռնարկվել են Փահալգամի բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի», – ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Մեր գործողությունները եղել են նպատակաուղղված, հավասարակշռված և չեն ուղեկցվել էսկալացիայով։ Պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել թիրախների և դրանց իրականացման մեթոդների ընտրության հարցում», – ասվում է հայտարարության մեջ։

Հնդկաստանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ թիրախավորվել է 9 օբյեկտ։

CNN-ի փոխանցմամբ՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում մի քանի պայթյուն է լսվել:

Պակիստանի զինվորականները հայտնել են, որ երեք օբյեկտների վրա հրթիռային հարվածներ են հասցվել:

«Պակիստանը կպատասխանի դրան այն ժամանակ և վայրում, որն ինքը կընտրի»,- Geo TV-ին ասել է պակիստանցի զինվորականների ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չաուդրին՝ նշելով, որ այս սադրանքն անպատասխան չի մնա։

Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը, հաղորդում է Samaa TV-ն։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։

Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։ Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։ Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

Հնդկաստանն արգելել էր Պակիստանի ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը՝ Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո հարևան երկրի հետ լարվածության սրման ֆոնին։