Անցյալի հիշողությունները չպիտի գերի պահեն ներկան ու ապագան․ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լուրեր

01.03.2026 | 01:10
Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը
01.03.2026 | 00:05
Խամենեիի դին հայտնաբերվել է. Reuters
28.02.2026 | 23:45
Նեթանյահու․ Կան նշաններ, որ Խամենեին մահացած է
28.02.2026 | 22:10
Լամին Յամալն առաջին հեթ-տրիկն է գրանցել կարիերայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 21:45
Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 20:49
Հայաստանը կաջակցի ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը
28.02.2026 | 20:00
ՇՄՆ-ն ու Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել
28.02.2026 | 19:54
Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու արատավոր պրակտիկան. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:35
Համացանցում Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյունների կադրեր են հրապարակվում
28.02.2026 | 19:21
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին
28.02.2026 | 19:04
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. Քուվեյթում ՀՀ դեսպանատուն
28.02.2026 | 19:00
Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ենք սիրում. Արամ Ավետիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:00
Մատակարարները դադարեցնում են Հորմուզի նեղուցով փոխադրումները Իրանի վրա հարձակման պատճառով
28.02.2026 | 18:45
Ըստ իսրայելական ԶԼՄ-ի՝ «աճում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է»
28.02.2026 | 18:26
Հայաստան ժամանած Ֆրանսիսկո Ֆիլիոն հյուրընկալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։

Ուղերձն ընթերցել է Պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ: Նշենք, որ Էրդողանը 2012 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հրապարակում։

«Այս տարի ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին։ Մենք դեռևս մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջաններում ապստամբությունների, ավազակախմբերի շարժումների աճի, զինված խմբավորումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների և համաճարակային հիվանդությունների պատճառով կորցրած կյանքերի ցավը։ Մյուս կողմից՝ մենք գիտակցում ենք, որ մենք՝ որպես 86 միլիոն մարդ, պետք է միասին կառուցենք մեր ապագան՝ հավատալով, որ անցյալի արդյունավետ հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Նրանք, ովքեր փորձել են պատմության մեջ անհամաձայնություն սերմանել և քանդել մեր միջև եղած ամուր կամուրջներն ու կապերը, դեռևս չեն հասել իրենց նպատակներին»,- նշում է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ասել է՝ «դարեր շարունակ ապրել են միասին հայրենիքում, այսօր էլ շարունակում են կիսել մեր ուրախություններն ու տխրությունները, ինչպես անցյալում»։

«Մենք երբեք թույլ չենք տվել, որ մեր ժողովրդից որևէ մեկը խտրականության, մեկուսացման կամ մարգինալացման ենթարկվի՝ ինչ-ինչ պատճառներով, և մենք դա թույլ չենք տա նաև ապագայում։ Ինչպես միասին հասցրեցինք Թուրքիան այս կետին, այնպես էլ միասին՝ ուս ուսի տված, կկառուցենք թուրքական դարը։ Այս մտքերով ես վերստին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայ համայնքի անցյալի տառապանքների համար և հարգանքով հիշում եմ իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, թե «հավերժ կապրեն ազատորեն որպես Թուրքիայի Հանրապետության պատվավոր քաղաքացիներ՝ կարմիր աստղի և մահիկի դրոշի խաղաղ ստվերի ներքո»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի