Թուրքիայում ընդդիմության տնտեսական բոյկոտին աջակցելու համար 16 մարդ է ձերբակալվել

Լուրեր

19.02.2026 | 10:35
Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը
19.02.2026 | 10:20
Հունաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
19.02.2026 | 10:06
«Ինտերը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 19-ի դրությամբ
19.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19.02.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Բոլորը

Ստամբուլում 16 մարդ է ձերբակալվել՝ սոցցանցերում հրապարակայնորեն ապրիլի 2-ին ընդդիմության կողմից երկրում հայտարարված համազգային տնտեսական բոյկոտին աջակցելու համար, գրում է Turkiye today-ը։

Մարդկանց ձերբակալել են Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից հարուցված հետաքննության արդյունքում՝ վկայակոչելով «ատելության և խտրականության» և «ատելության և թշնամանքի հրահրման» մեղադրանքները։ Ձերբակալվածները ապրիլի 3-ի վաղ առավոտյան բերման են ենթարկվել Ստամբուլի ոստիկանական բաժանմունք։

Ըստ թուրքական տարբեր աղբյուրների՝ ձերբակալվածներից 11-ին տեղափոխել են ոստիկանության բաժանամունք, մյուս 5-ի գտնվելու վայրը դեռևս անհայտ է։

Ձերբակալվածների թվում է հայտնի դերասան Ջեմ Յիգիթ Ուզումօղլուն, որը նկարահանվել է թուրքական մի շարք սերիալներում։ Դերասանների միությունը հայտարարություն է տարածել Ուզումօղլուի կալանավորման վերաբերյալ։

«Մենք փորձում ենք տեղեկություններ իմանալ հետաքննության բովանդակության մասին։ Մենք կապի մեջ ենք նրա փաստաբանների հետ։ Ջեմ Յիգիթ Ուզումօղլուն միայնակ չէ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ բոյկոտի կոչը մեծ տարածում էր գտել թուրքական սոցհարթակներում։ Տնտեսական բոյկոտի կոչերով սոցցանցերի իրենց էջերում կիսվել են բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում՝ թուրքական տարբեր հեռուստասերիալների հայտնի դերասաններ։ Արդյունքում, մի շարք դերասաններ պարզապես զրկվել են աշխատանքից։

Մասնավորապես, թուրքական պետական TRT հեռուստաընկերությունն իր սերիալներից հեռացրել է դերասաններ Բորան Կուզումին, Այբուկե Պուսատին, Ֆուրկան Անդիչին։ Արգելափակվել են նաև բոյկոտի կոչերին աջակցող որոշ հայտնիների սոցիալական ցանցերի էջերի մուտքը, մասնավորապես, դերասաններ Ռոջդա Դեմիրերի և Ալիջան Յուչեսոյի X-ի օգտահաշիվները։

Թուրքիայում տարբեր երգիչներ, արվեստագետներ ու դերասաններ այս քայլը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ապրիլի 2-ին համազգային տնտեսական բոյկոտի կոչ է արել՝ ի նշան Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման և ցույցերին մասնակցելու համար ուսանողների ձերբակալության դեմ բողոքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի